NKR

Новости

2010-01-21 19:23:06

Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’

‘Հայ-թուրքական հարաբերություններն այսօր Ռուսաստանի հայերի միության համար ամենամտահոգիչ հարցն է։ Չի կարող գտնվել մեկ հայ, ում չհուզի այս հարցը, քանի որ սա ազգի շահի եւ անվտանգության հարցն է’, -այս մասին այսօր ընդունելությունների տանը հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, հավելելով, որ հայ-թուրքական սահմանի բացման դրական կողմը համարում է ճանապարհների բացումը, որի արդյունքում Հայաստանը իր հոգսերը հոգալու համար կունենա լրացուցիչ ճանապարհ` ինչը կնպաստի երկրի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։

‘Մենք սահմանի բացմամբ ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ կապացուցենք մեր ով լինելը, որ մենք պատրաստ ենք երկխոսությանը, որ մենք Թուրքիայի հետ կապված մեկ քայլ առաջ արեցինք’,-ընդգծեց նա եւ շարունակեց. ‘Ի վերջո մարդիկ իրնեց վիճակի բարելավումը կապում են հայ-թուրքական սահմանի բացման հետ’: Ա. Աբրահամյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ: ‘Ամբողջ հայությունն այսօր մի կողմ է, մարդիկ կան որ զգայուն են, մարդիկ կան իրենց կարծիքն ու մոտեցումը ունեն։ Մենք պետք է համբերատար միմյանց լսենք, փոխանակենք մեր մտքերը։ Չէ որ նախագահի այցելության նպատակը համայնքի կարծիքը լսելն էր եւ դրա հիման վրա որոշում կայացնելը’,-հավաստիացրեց նա, նկատելով, որ առ այսօր Թուրքիան ոչինչ չի արել, որ հայերը իրեն հավատան, քանի որ Հայաստանին պահում է շրջափակման մեջ եւ միշտ ձգտում է ինչ որ հարցերում իր ցանկությունները հայտնել ի վնաս Հայաստանի։ ‘Մենք միամիտ կլինենք, եթե մտածենք, որ Թուրքիան Հայաստանի շահի համար Ադրբեջանի հանդեպ վատ գործողություններ կանի’,-եզրափակեց ղեկավարը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am, 13:55 / 16.10.2009

Հայաստանյան մասնաճյուղ

2010-06-25 17:06:43ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԻՄԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
2010-03-31 19:17:07ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
2010-03-23 15:24:29‘Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար’ ‘Լավագույն հայկական կրթօջախ’ համահայկական մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախների ցանկ
2010-03-22 18:49:50Սփյուռքի հայկական լրատվամիջոցների "Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին 30.04.2010 թվականի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ լրատվամիջոցները.
2010-03-22 18:46:59"Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախները մարտի 22-ի դրությամբ
2010-01-21 19:23:49Ара Абрамян: В разблокировании армяно-турецкой границы заинтересованы и Россия, и США
2010-01-21 19:23:06Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’
2010-01-21 19:21:45ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’
2010-01-21 19:20:38Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’
2010-01-21 19:16:34Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’
2009-10-27 13:04:19"Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք"
2009-10-10 01:00:20ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ,ՄԻՆՉԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՄԵՆ ԲԱՆե
2009-10-09 22:48:08ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
2009-05-22 21:13:13“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Երիտասարդական ասոցիացիա

2009-11-23 21:32:14"Առաջնորդություն"
2009-11-16 14:41:19Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր