NKR

Новости

2010-01-21 19:21:45

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’

2010-ին կլրանա Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) 10-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ ՌՀՄ-ի ծրագրերը բազմաթիվ են: Անդրադառնալով տասնամյա գործունեությանը՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նկատում է, որ 10 տարին բավական մեծ տարիք է հասարակական կազմակերպության համար` վերլուծելու ձեռքբերումներն ու բացթողումները:

Արա Աբրահամյանը կատարված գործերից հատկապես առանձնացրեց ռուսահայերի հայապահպանությանն ուղղված ջանքերը: Ռուսաստանում հայոց լեզվի, սովորույթների, հայի կերպարի պահպանումն էլ ՌՀՄ-ի առաջնային նպատակներից է:

Աբրահամյանը փաստում է, որ հայերը կարողանում են Ռուսաստանում գտնել իրենց ուրույն տեղը, ստեղծել միջավայր, որ հայոց լեզուն պահպանվի եւ Հայաստանի հետ կապը չկտրվի: Նա մատնանշում է Ռուսաստանում գործող ավելի քան 400 կիրակնօրյա դպրոցներն ու նորակառույց եկեղեցիները:

ՌՀՄ-ի ուշադրության կենտրոնում են նաեւ մանկատների, ծերանոցների ու զորամասերի խնդիրները: Շուտով կազմակերպության ջանքերով այլ տեսք կստանա Ղարաբաղի 6-րդ դպրոցը:

Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ լույս կտեսնի գիրք, որն ամփոփում է ՌՀՄ-ի տասը տարվա անցած ճանապարհը: Տասնամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում, իսկ եզրափակիչ տոնակատարությունը տեղի կունենա նոյեմբերին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ դահլիճում: Ամենայն հավանականությամբ տոնակատարությանը կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ պրն Աբրահամյանը նշեց, որ խնդիրը հուզում է ռուսահայերին: Այդ թեմայով կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, կլոր սեղաններ: Պրն Աբրահամյանը նկատում է, որ խնդիրը հոգեբանական է. ժողովուրդը չի մոռացել ցեղասպանությունը: Մյուս կողմից՝ սահմանի բացումը տնտեսական լրացուցիչ խթան կլինի:

Աբրահամյանի խոսքերով, գործ ունենք հզոր պետության հետ, որի դիվանագիտությունը երկար ժամանակ պարտություն չի կրել: ‘Թուրքիան Ադրբեջանի բարեկամն է, եւ մենք պետք է միամիտ լինենք կարծելու, որ Ադրբեջանի շահին ի վնաս մեզ հետ որեւէ գործողություն կանի’, ասաց Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով այդ խնդրին:

‘Շրջափակման գինը չափազանց թանկ է, հիշենք` վրաց-օսական հակամարտության ժամանակ ինչ էր կատարվում Հայաստանում: Սահմանի բացումը հնարավորություն կտա, որ փոքր եւ միջին բիզնեսը զարգանա’, ասաց Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ այս կերպ Հայաստանը մեկ անգամ էլ աշխարհին ապացուցեց, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության: ՌՀՄ նախագահի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերություների կարգավորումը ազգի անվտանգության, շահի հարցն է, հետեւաբար պետք է լինել ուշադիր եւ խոսել միայն խնդիրներից, արտահայտել մտահոգությունները:

Աբրահամյանը դրական գնահատեց Սերժ Սարգսյանի ձեռնարկած համահայկական ուղեւորությունը: ‘Ռոստովում նախագահն իր ելույթն այսպես սկսեց. որքան հուզող հարցեր ունեք տվեք, պատրաստ եմ ձեզ հետ քննարկել բոլոր հարցերը: Նախագահի այցելության նպատակն էր վերջնական ճիշտ որոշում կայացնել’, ասաց նա:

Նա նկատում է, որ արձանագրություններում կան անհանգստություններ, երկիմաստ մտքեր, հասկացություններ, հետեւաբար դրանք պետք է քննարկել երկխոսության միջոցով: ‘Ժամանակ ունենք, որպեսզի կարողանանք այդ հարցերը քննարկել: Ցանկանում ենք միայն մի բան, որ հերթական անգամ չսխալվենք: Գիտակցում ենք, որ գործ ունենք տարածաշրջանի հզոր պետության հետ, հետեւաբար շատ կարեւոր է մեր պատրաստվածության աստիճանը: Մենք պետք է պատրաստ լիենենք սահմանի բացմանը: Մեր կառավարությունը պետք է իր ծրագրերն ունենա, ժողովուրդը պետք է հոգեպես պատրաստ լինի, պետք է ունենանք պրոֆեսիոնալ փորձագետներ, որ կարողանան քննարկել հարցեր: Եթե սահման ենք բացում` արդյունավետ օգտագործենք, եթե ցեղասպանության հարց ենք քննարկում` արդյունավետ քննարկենք: Եթե անհանգստություններ ունենք` դեռ չի նշանակում, որ դեմ ենք նախագահին, արտաքին գործերի նախարարին, որ մեծ աշխատանք է կատարել: Ամենահեշտը պատասխանատվությունից փախչելն է: Ունենք խորհրդարան, Սահմանադրական դատարան, Անվտանգության խորհուրդ, եկեք այս ժամանակը օգտագործենք, մինչեւ վավերացումը ուսումնասիրենք, ոչ թե իրարից նեղանանք, մեղադրենք: Քննարկենք այդ հարաբերությունների դրական ու բացասական կողմերը: Դեռ ժամանակ ունենք շտկելու արձանագրությունների երկիմաստ հասկացությունները’, եզրափակեց Արա Աբրահամյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ‘ԱԶԳ’ թերթի ինտերնետային կայք

Հայաստանյան մասնաճյուղ

2010-06-25 17:06:43ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԻՄԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
2010-03-31 19:17:07ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
2010-03-23 15:24:29‘Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար’ ‘Լավագույն հայկական կրթօջախ’ համահայկական մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախների ցանկ
2010-03-22 18:49:50Սփյուռքի հայկական լրատվամիջոցների "Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին 30.04.2010 թվականի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ լրատվամիջոցները.
2010-03-22 18:46:59"Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախները մարտի 22-ի դրությամբ
2010-01-21 19:23:49Ара Абрамян: В разблокировании армяно-турецкой границы заинтересованы и Россия, и США
2010-01-21 19:23:06Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’
2010-01-21 19:21:45ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’
2010-01-21 19:20:38Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’
2010-01-21 19:16:34Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’
2009-10-27 13:04:19"Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք"
2009-10-10 01:00:20ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ,ՄԻՆՉԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՄԵՆ ԲԱՆե
2009-10-09 22:48:08ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
2009-05-22 21:13:13“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Երիտասարդական ասոցիացիա

2009-11-23 21:32:14"Առաջնորդություն"
2009-11-16 14:41:19Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր