NKR

Новости

2010-01-21 19:20:38

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’

Հայ–թուրքական արձանագրությունների վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայնորեն քննարկվում են նախաստորագրված արձանագրությունները, որոնց հիման վրա ենթադրվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում։

Ռուսաստանի հայերի միությունն ուշադրությամբ հետևում էր այս փաստաթղթերի հետ կապված քննարկումների ընթացքին, սակայն նպատակահարմար չէր գտնում այդ հարցի կապակցությամբ հայտնել իր տեսակետը, մինչև Ռուսաստանում հայ համայնքի հետ Հայաստանի նախագահի նախանշված հանդիպումը։

Համահայկական շրջագայության շրջանակներում հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը։

Բացման խոսքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է ինքը տեսնում նախաստորագրված փաստաթղթերի նշանակությունը, իր շրջագայության ընթացքը և Փարիզում, Նյու Յորքում, Լոս-Անջելեսում ու Բեյրութում հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Այնուհետև նա հրավիրեց ներկաներին ելույթ ունենալ և իր պատրաստակամությունը հայտնեց պատասխանել ցանկացած հարցի։

Առաջին խոսքի իրավունքը տրվեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Նա հայտարարեց, որ ՌՀՄ-ի անդամների մեծամասնությունն աջակցում է առանց նախապայմանների հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի ղեկավարության վարած ընդհանուր քաղաքականությունը։ Միաժամանակ նա ընդգծեց, որ արձանագրությունների քննարկվող տեքստերի որոշ դրույթներ լայն և ոչ միանշանակ մեկնաբանման հնարավորություն են տալիս, ինչը շատերի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում։

Այս կապակցությամբ առաջարկվել է առաջին փուլում սահմանափակվել հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթղթերի ընդունմամբ, իսկ այլ հարցերի կապակցությամբ կողմնորոշվել դրանց փորձագիտական մանրամասն ուսումնասիրությունից հետո։

Ա. Աբրահամյանի ելույթին ի պատասխան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր այցելությունը միտված է արտերկրի հայրենակիցների կարծիքին ծանոթանալուն, և որ հետագա որոշումները պետք է կայացվեն հնչած ցանկությունները հաշվի առնելով։

Ռուսաստանում հայերի միությունը շարունակում է ուշադրությամբ հետևել այս հարցի կապակցությամբ իրադարձությունների հետագա զարգացմանը։

ՌՀՄ մամուլի ծառայություն

‘ԱրմԱր’ ինտերնետային կայք, Հոկտեմբեր 10, 2009թ. 12:22

Հայաստանյան մասնաճյուղ

2010-06-25 17:06:43ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԻՄԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
2010-03-31 19:17:07ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
2010-03-23 15:24:29‘Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար’ ‘Լավագույն հայկական կրթօջախ’ համահայկական մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախների ցանկ
2010-03-22 18:49:50Սփյուռքի հայկական լրատվամիջոցների "Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին 30.04.2010 թվականի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ լրատվամիջոցները.
2010-03-22 18:46:59"Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախները մարտի 22-ի դրությամբ
2010-01-21 19:23:49Ара Абрамян: В разблокировании армяно-турецкой границы заинтересованы и Россия, и США
2010-01-21 19:23:06Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’
2010-01-21 19:21:45ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’
2010-01-21 19:20:38Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’
2010-01-21 19:16:34Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’
2009-10-27 13:04:19"Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք"
2009-10-10 01:00:20ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ,ՄԻՆՉԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՄԵՆ ԲԱՆե
2009-10-09 22:48:08ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
2009-05-22 21:13:13“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Երիտասարդական ասոցիացիա

2009-11-23 21:32:14"Առաջնորդություն"
2009-11-16 14:41:19Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր