NKR

Новости

2010-01-21 19:16:34

Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’

- Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ընթանա ոչ միայն երկու նախագահների և արտգործնախարարների միջև, այլ նաև հասարակության շրջանում,- ինչպես տեղեկացնում է ‘Ռեգնում’ գործակալությունը, նման կարծիք է հայտնել ‘Ռուսաստանի հայերի միության’ ներկայացուցիչ, ‘Հայերի համաշխարհային կոնգրեսի’ նախագահ Արա Աբրահամյանը։

-Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում ՝ մշակույթ, հասարարակական կազմակերպություններ, բիզնես։ Այդ դեպքում հարցերը կլուծվեն ավելի հեշտ, և այդ ժամանակ Թուրքիայում մենք կունենանք ընկերներ, որոնք իրենց ղեկավարությանը կարող են բացատրել հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը,- ասել է նա։

Արա Աբրահամյանն ընդգծել է, որ հայաստանյան կողմը, հաճախ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին, կարծիք է հայտնում սահմանների բացման անհրաժեշտության և տարածքների վերադարձման մասին, ինչը դժվարեցնում է շփումների կարգավորման գործընթացը։ Աբրահամյանի խոսքերով՝ ծայրաստիճան դժվար է վերականգնել կտրված հարաբերությունները, և պետք չէ սպասել, թե Թուրքիան կամ նրա նախագահը հեշտությամբ կլուծեն այդ հարցը։

-Նախագահը միայնակ չի բացի սահմանը, նրա հետևում պետություն է կանգնած, և դա մենք պետք է հասկանանք,- հայտարարել է Աբրահամայանը։

Նա նաև քննադատել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի միասնականության բացակայությունը՝ ընդգծելով, որ շատ հայկական կազմակերպություններ, փախանակ ռուսական սփյուռքի նման՝ ԱՄՆ-ի նախահգահի հետ համատեղ աշխատեն և հայերին հուզող խնդիրները բարձրացնեն, թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ։

‘7 ՕՐ’ ինտերնետային կայք, Մայիս 25, 2009 18:40

Հայաստանյան մասնաճյուղ

2010-06-25 17:06:43ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԻՄԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
2010-03-31 19:17:07ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
2010-03-23 15:24:29‘Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար’ ‘Լավագույն հայկական կրթօջախ’ համահայկական մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախների ցանկ
2010-03-22 18:49:50Սփյուռքի հայկական լրատվամիջոցների "Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին 30.04.2010 թվականի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ լրատվամիջոցները.
2010-03-22 18:46:59"Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախները մարտի 22-ի դրությամբ
2010-01-21 19:23:49Ара Абрамян: В разблокировании армяно-турецкой границы заинтересованы и Россия, и США
2010-01-21 19:23:06Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’
2010-01-21 19:21:45ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’
2010-01-21 19:20:38Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’
2010-01-21 19:16:34Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’
2009-10-27 13:04:19"Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք"
2009-10-10 01:00:20ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ,ՄԻՆՉԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՄԵՆ ԲԱՆե
2009-10-09 22:48:08ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
2009-05-22 21:13:13“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Երիտասարդական ասոցիացիա

2009-11-23 21:32:14"Առաջնորդություն"
2009-11-16 14:41:19Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր