2009-11-23 21:32:14 "Առաջնորդություն" Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան "Լույսի աշխարհ մանկապատանեկան , երիտասարդական կենտրոն" ՀԿ համատեղ կազմակերպում է
"Առաջնորդություն"
սեմինարներ –քննարկումներ ՀՀ 18-30 տարեկան երիտասարդների համար
Նպաստելով երիտասարդների ընդհանուր զարգացվածությանը` ներգրավել նրանց հասարակական-քաղաքական ակտիվ կյանքի մեջ. սա է ծրագրի հիմնական նպատակը:
"Առաջնորդության դասընթացներ" ծրագրի նպատակն է Հայոց եւ համաշխարհային պատմության մեծերի մտածողության, վարքաբանական նորմերի, Հայ առաքելական եկեղեցու դավանաբանության, սկզբունքների, խորհուրդների, հայ արվեստագետների, գիտնականների, քաղաքական գործիչների միջոցով այս երիտասարդների մոտ ձեւավորել արժեհամակարգ, որը վաղվա ,ղեկավարներինե /խոսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ, այլ ընդհուպ մինչեւ մանկավարժներ/ թույլ կտա հայանպաստ եւ հայապահպան սկզբունքների վրա կառուցել իրենց աշխատանքը:
Կարեւորելով ոչ ֆորմալ կրթությունը` որպես երիտասարդի կայացման կարեւոր դպրոց` ՀԿ-ն կազմակերպում է վերոնշյալ դասընթացները` ցույց տալու երիտասարդներին, որ ՀՀ ապագան իրենց ձեռքերում է եւ իրենք են վաղվա օրվա կերտողները, ծանոթացնել նրանց արդի մշակույթի, արվեստի, գրականության գործերին ու գործիչներին, փոխանցել զարգացած, քաղաքացիական հասարակության մեջ ապրելու եւ աճ ունենալու հմտություններ, առաջացնել հետաքրքրություն` մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին, աջակցելու նրանց իրագործելու սեփական նախաձեռնություններն ու ծրագրերը, ակտիվացնելու կապը տարբեր սոցիալական խմբերի երիտասարդների միջեւ` այս ամենն անել զարկ տալով նրանց հոգեւոր արժեհամակարգի կայացմանը:
Ծրագրի գերխնդիրն է ձեւավորել երիտասարդական մի խումբ, որը կփորձի սեփական ներուժը ծախսել ընդհանուր, միասնական ծրագրերի վրա: |