NKR

Новости

2009-11-16 14:41:19

Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր

Սիրելի Հայրենակից,

Նախ եւ առաջ թույլ տուր Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից շնորհավորել քո Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) նախաձեռնել է Հայաստանում եւ Սփյուռքում կազմակերպել եւ իրականացնել համահայկական երիտասարդական “Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր” ծրագիրը:

Ուղարկում ենք քեզ նաեւ ծրագիրը

ՀՀԿ ԵԿԱ ստեղծվել է 2006 թ. սեպտեմբերի 17-ին,միավորելով Հայաստանում եւ Սփյուռքում գործող 9 երիտասարդական կազմակերպություններ : Այժմ ՀՀԿ ԵԿԱ-ն միավորում է 21 երիտասարդական կազմակերպություններ: Բացի այդ ՀՀԿ ԵԿԱ աշխատում է Սփյուռքի ավելի քան 25 երկրներում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների հետ:

Մեր գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ, եթե այցելեք www.armcongress.com կամ www.armcongress.org ինտերնետային կայքը:

Կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) նպատակներից ու խնդիրներից են`

- նպաստել հայ երիտասարդությանը համազգային շահերի շուրջը համախմբմանը, Հայաստան-Սփյուռք եւ Սփյուռք-Սփյուռք բազմակողմանի համագործակցության ամրապնդման ու զարգացմանը, քաղաքական, կրոնական, էթնոմշակութային տարբեր պայմաններում բնակվող հայության ազգային նկարագրի, ինքնության, մշակույթի եւ ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում երիտասարդության դերի բարձրացմանը,

- զորավիգ լինել ազգային ավանդույթների եւ սովորույթների վերականգմանը, պահպանմանն ու տարածմանը,

- նպաստել հայ երիտասարդության միավորմանը հայրենասիրության, ազատության գաղափարների շուրջը:

Ելնելով կազմակերպության խնդիրներից եւ նպատակներից, Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան նախաձեռնում է համահայկական երիտասարդական “Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր” ծրագիրը:

Ծրագրի նպատակն է

Օգտագործելով Ամանորը շնորհավորելու բարի ավանդույթը, նամակների (այդ թվում էլեկտրոնային նամակների) , բացիկների միջոցով շնորհավորել միմյանց` նոր կապեր հաստատելով Սփյուռքում եւ Հայաստանում, հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ երիտասարդների միջեւ: Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստել երիտասարդների միջեւ նամակագրական կապերի ստեղծմանը` ակնկալելով, որ ստեղծված կապերը կծառայեն նաեւ Հայաստան – Սփյուռք գործակցության ամրապնդմանն ու զարգացմաը, կբարձրացնեն երիտասարդության դերն այդ գործընթացներում:

Խնդրում ենք քեզ ակտիվորեն մասնակցել այս ծրագրին` ուղարկելով շնորհավորական նամակ կամ բացիկ Հայաստանում բնակվող քո հայրենակցին եւ ինչու չէ, ապագայում գուցե քո նոր ընկերոջը:

Ցանկալի է նամակն ուղարկել փոստով, մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 15-ը:

(Սփյուռքից ստացված նամակները, բացիկները համակարգվելու է ՀՀԿ ԵԿԱ գրասենյակում եւ մինչ դեկտեմբերի 25-ը ուղարկվելու Հայաստանի մարզեր):

Նամակը կարող ես ուղարկել հետեւյալ հասցեով`

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Քաղաք Երեւան,

Տերյան 69, 4-րդ հարկ,ինդեքս 0009

Fax: +374 10 51 04 41

e-mail: ayo_wac@armcongress.org,

նշելով ծրագրի անունը` “Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր”

Չմոռանաս, որ նամակում պարտադիր պետք է նշես քո հետադարձ հասցեն (պատասխան նամակ ստանալու համար):


Ծրագիր

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան սույն թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանում եւ Սփյուռքում նախատեսում է կազմակերպել եւ իրականացնել Համահայկական երիտասարդական ”Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր” ծրագիրը:

Ծրագրի նպատակն է`

Օգտագործելով Ամանորը շնորհավորելու բարի ավանդույթը, նամակների (այդ թվում էլեկտրոնային նամակների), բացիկների միջոցով շնորհավորել միմյանց` նոր կապեր հաստատելով Սփյուռքում եւ Հայաստանում, հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ երիտասարդների միջեւ: Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստել երիտասարդների միջեւ նամակագրական կապերի ստեղծմանը` ակնկալելով, որ ստեղծված կապերը կծառայեն նաեւ Հայաստան – Սփյուռք գործակցության ամրապնդմանն ու զարգացմաը, կբարձրացնեն երիտասարդության դերն այդ գործընթացներում:

Այդ նպատակները իրականացնելու համար նախատեսվում է`

- Ծրագրի մասին տեղեկատվությունը ուղարկել Սփյուռքում գործող կառույցներին` օգտագործելով Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի հնարավոր բոլոր միջոցները, հասցեները:

- Աջակցել սփյուռքում գործող հայ համայնքներին, կիրակնօրյա դպրոցներին, երիտասարդական կառույցներին դառնալ ծրագրի անմիջական կազմակերպիչ եւ մասնակից:

- Սփյուռքում գործող հայկական կայքերում , համահայկական պորտալներում, ֆորումներում տեղադրել ծրագրի մասին տեղեկատվությունը:

- Ծրագրի իրականացմանը աջակցելու նպատակով ներգրավել Հայ Փոստը եւ շահագրգիռ այլ կազմակերպություններ :

- Ծրագրի իրականացման գործընթացը ապահովելու նպատակով ձեւավորել աշխատանքային խումբ:

- Աշխատանքային խմբի եւ Ասոցիացիայի լայն ակտիվի միջոցով համակարգել Սփյուռքից ստացված նակաները, բացիկները եւ հասցնել Հայաստանի մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում բնակվող երիտասարդներին:

- Աջակցել ծրագրի շրջանակներում աջակցել երիտասարդների պատասխան շնորհավորական նամակները, բացիկները Սփյուռք ուղարկելու հարցում:

Ակնկալվող արդյունքները

Ծրագրի շրջանակներում Հայաստանի, հատկապես սահմանամերձ շրջանների երիտասարդները, որոնք գրեթե զուրկ են ժամանակակից անհատական հաղորդակցման միջոցներից օգտվելու հնարավորությունից, կկարողանան նամակագրական կապի շնորհիվ շփվել Սփյուռքում ապրող հայ երիտասարդների հետ:

Ծրագրի արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդների միջեւ հասցեների փոխանակում, կձեւավորվեն կապեր, որոնք հետագայում հիմք կհանդիսանան նաեւ նրանց անմիջական շփմանը, փոխայցելություններին: Սփյուռքի երիտասարդները նամակագրական կապի շնորհիվ հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու պատմական հայրենիքի հետ, միգուցե ցանկություն կառաջանա այցելել Հայաստան:

Այս ծրագրի իրագործումը կնպաստի ոչ միայն Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդների երկկողմանի նոր կապերի ստեղծմանը, այլեւ հետագայում կնպաստի դրանց ամրապնդմանն ու զարգացմանը:

Համահայկական երիտասարդական “Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր” ծրագիրը մեկնարկում է սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչ դեկտեմբերի 25 – ը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Քաղաք Երեւան, Տերյան 69, 4-րդ հարկ, ինդեքս 0009

Հեռ.+37410 51 04 45

Fax: +374 10 51 04 41

e-mail: ayo_wac@armcongress.am,

akcia2009@armcongress.am.

web site: www.armcongress.am

Հայաստանյան մասնաճյուղ

2010-06-25 17:06:43ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԻՄԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
2010-03-31 19:17:07ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
2010-03-23 15:24:29‘Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար’ ‘Լավագույն հայկական կրթօջախ’ համահայկական մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախների ցանկ
2010-03-22 18:49:50Սփյուռքի հայկական լրատվամիջոցների "Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին 30.04.2010 թվականի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ լրատվամիջոցները.
2010-03-22 18:46:59"Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախները մարտի 22-ի դրությամբ
2010-01-21 19:23:49Ара Абрамян: В разблокировании армяно-турецкой границы заинтересованы и Россия, и США
2010-01-21 19:23:06Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’
2010-01-21 19:21:45ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’
2010-01-21 19:20:38Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’
2010-01-21 19:16:34Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’
2009-10-27 13:04:19"Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք"
2009-10-10 01:00:20ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ,ՄԻՆՉԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՄԵՆ ԲԱՆե
2009-10-09 22:48:08ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
2009-05-22 21:13:13“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Երիտասարդական ասոցիացիա

2009-11-23 21:32:14"Առաջնորդություն"
2009-11-16 14:41:19Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր