NKR

Новости

2009-10-09 22:48:08

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Ռուսաստանի լրատվամիջոցներում հաղորդագրություններ երեւացին, որ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին հրավիրել են այցելել... Վրաստան: Ռուս-վրացական ներկա խրթին քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա առաջարկն առավել քան էկզոտիկ է թվում:

Ճիշտ է, վրացիները պատրիարքին հրավիրել են որպես խաղաղության յուրօրինակ մունետիկի: Բանն այն է, որ Կիրիլը հաճախ է հայտարարում ռուս եւ վրաց եեղեցիների միասնության մասին, ճանաչում է վերջինիս կանոնական սահմանները եւ այլն: Թեեւ, մյուս կողմից, դա բնավ չի խանգարում, որ ռուս եկեղեցին ակտիվորեն համագործակցի նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի եկեղեցական կառույցների հետ: Իսկ վերջերս Աբխազիայի ուղղափառ եկեղեցին հայտարարեց, որ պաշտոնապես անջատվում է վրաց եկեղեցուց: Սուխումի մայր տաճարում հավաքվել էին թեմի բոլոր եկեղեցական սպասավորները եւ ընդունել նման որոշում: Ավելին, հավաքվածները օգնության խնդրանքով դիմել էին նաեւ Մոսկվայի պատրիարքարանին:

Ահա եւ հարց է առաջանում` իմաստ ունի՞ Կիրիլի այցը Վրաստան: Գուցե նրա ,չեզոքե դիրքորոշումը, եթե Կրեմլի գործողությունները միանշանակ համարենք հակավրացական, ինչ-որ հույսե՞ր է առաջացնում վրացիների մեջ: Բայց արդյոք մե՞ծ է հոգեւոր դիվանագիտության դերը քաղաքական անողոք ու պրագմատիկ իրողությունների մեջ: Հազիվ թե: Թե՞, ինչպես ասում են, խեղդվողը փրփուրից էլ է բռնում:

Նորերս Ռուսիո պատրիարքը այցելեց Բելառուս: Երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նա խոստացավ նպաստել ռուս-բելառուսական հարաբերություններում նկատվող որոշ անհարթությունների վերացմանը: Ասել է, թե Կիրիլը իսկապես չի էլ խուսափում որոշակի քաղաքական ֆունկցիաներից: Սակայն ընդունված է ասել, որ ոչինչ չի հեղինակազրկում եկեղեցուն այնքան, որքան նրա անհարկի մերձեցումը պետության հետ: Համենայն դեպս ռուսաստանյան լիբերալ լրատվամիջոցները այս պարագան թիրախ են դարձնում ռուս եկեղեցուն (Կիրիլին) հարվածներ հասցնելու համար: Բայց իրո՞ք Կիրիլը այդ աստիճան մերձեցած է Կրեմլի հետ: Նա այնքան իրատես մարդ է, որ հազիվ թե փորձի խառնվել, օրինակ, վերջինիս արտաքին քաղաքականության կովկասյան ուղղությանը: Սակայն ակնհայտ է նաեւ այն, որ Կիրիլը Կրեմլին հասկացնում է, որ ինքը ինքնավարության է ձգտում նրա հետ հարաբերություններում, որ այդ ասպարեզում պատրաստ է լինել նրա գործընկերը, բայց ոչ կլիենտը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հայաստանյան մասնաճյուղ

2010-06-25 17:06:43ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԻՄԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
2010-03-31 19:17:07ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
2010-03-23 15:24:29‘Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար’ ‘Լավագույն հայկական կրթօջախ’ համահայկական մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախների ցանկ
2010-03-22 18:49:50Սփյուռքի հայկական լրատվամիջոցների "Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին 30.04.2010 թվականի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ լրատվամիջոցները.
2010-03-22 18:46:59"Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախները մարտի 22-ի դրությամբ
2010-01-21 19:23:49Ара Абрамян: В разблокировании армяно-турецкой границы заинтересованы и Россия, и США
2010-01-21 19:23:06Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’
2010-01-21 19:21:45ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’
2010-01-21 19:20:38Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’
2010-01-21 19:16:34Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’
2009-10-27 13:04:19"Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք"
2009-10-10 01:00:20ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ,ՄԻՆՉԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՄԵՆ ԲԱՆե
2009-10-09 22:48:08ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
2009-05-22 21:13:13“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Երիտասարդական ասոցիացիա

2009-11-23 21:32:14"Առաջնորդություն"
2009-11-16 14:41:19Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր