NKR

Новости

2009-05-22 21:13:13

“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Օրերս Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները հերթական անգամ այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Այցը տեղի ունեցավ “Շտապեք գործել բարին” շարժման շրջանակներում, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի մանկատներին:

Մասնաճյուղը այդ շարժումը սկսել է դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նախնական ուսումնասիրությամբ որոշվեց առաջին օժանդակությունը ցուցաբերել անկողնային պարագաներով: Հետո շարժման շրջանակներում եղան նաեւ ուրիշ նախաձեռնություններ, որոնց միացան ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Ֆրանսիայի, Հույս Հայաստանե կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցության մասնաճյուղը, Ա. Խաչատրյանի անվան տուն-թանգարանը:

Այս անգամ մասնաճյուղի նախաձեռնությամբ մանկատուն էր հրավիրվել “Մարգարտահատիկներ” թատերախումբը (գեղարվեստական ղեկավար` Մարգարիտա Մնացականյան), որը երեխաների համար ներկայացրեց Հ. Թումանյանի “Անբան Հուռի” հեքիաթը: Մանկատան սաների համար ներկայացումը յուրօրինակ տոնի վերածվեց, հատկապես որ նրանց համար ոչ հաճախ է ընձեռվում հնարավորություն նմանօրինակ միջոցառումներին ներկա լինելու: Իհարկե, մանկատան անձնակազմը անում է ամենը, որպեսզի այս երեխաներն էլ զգան իրենց մանկությունը: Այնուամենայնիվ բազմատեսակ ուշադրությունը երբեք ավելորդ չի լինի ոչ սովորական, իրենց հասակակիցներից տարբեր պայմաններում ապրող երեխաների համար:

Նշենք նաեւ, որ օրեր առաջ ,Սելենա Սերվիսե ՍՊԸ տնօրենությունը` արձագանքելով “Շտապեք գործել բարին” ՀՀԿ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությանը, դրամական օգնություն է ցուցաբերել մանկատանը:

ՀՀԿ հայաստանյան մասնաճյուղը ծրագրում է երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հատուկ միջոցառում կազմակերպել Երեւանի մանկատների երեխաների համար:

Հայաստանյան մասնաճյուղ

2010-06-25 17:06:43ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԻՄԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
2010-03-31 19:17:07ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
2010-03-23 15:24:29‘Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար’ ‘Լավագույն հայկական կրթօջախ’ համահայկական մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախների ցանկ
2010-03-22 18:49:50Սփյուռքի հայկական լրատվամիջոցների "Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին 30.04.2010 թվականի դրությամբ մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ լրատվամիջոցները.
2010-03-22 18:46:59"Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար" մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած կրթօջախները մարտի 22-ի դրությամբ
2010-01-21 19:23:49Ара Абрамян: В разблокировании армяно-турецкой границы заинтересованы и Россия, и США
2010-01-21 19:23:06Արա Աբրահամյան. ‘Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ չկան կողմ կամ դեմ կարծիքներ’
2010-01-21 19:21:45ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ‘ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ՇՏԿԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ’
2010-01-21 19:20:38Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան. ‘Որոշ դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացնում’
2010-01-21 19:16:34Արա Աբրահամյան. ‘Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում’
2009-10-27 13:04:19"Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք"
2009-10-10 01:00:20ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ,ՄԻՆՉԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՄԵՆ ԲԱՆե
2009-10-09 22:48:08ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ԿՈՂՄՆ Է ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ
2009-05-22 21:13:13“ՇՏԱՊԵՔ ԳՈՐԾԵԼ ԲԱՐԻՆ”

Երիտասարդական ասոցիացիա

2009-11-23 21:32:14"Առաջնորդություն"
2009-11-16 14:41:19Համահայկական երիտասարդական "Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր" ծրագիր