Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտ ՄոսկվայումԻնստիտուտը ստեղծվել է 2000 թ. հոկտեմբերին որպես Ռուսաստանի հայերի միության կառույց: Այն նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերով զբաղվող հիմնական հաստատությունն է:
Ինստիտուտն անց է կացնում քաղաքական եւ միջազգային-իրավական հարցերի անկախ հետազոտություններ հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում, պատրաստում է փորձագիտական եզրակացություններ ՀՀԿ եւ ՌՀՄ բոլոր հրապարակային հայտարարությունների առնչությամբ:
Ինստիտուտի գիտական գործունեությունն ընդգրկում է հոդվածների, մենագրությունների, վերլուծական նյութերի եւ ընդհանրացնող աշխատանքների պատրաստում, գիտաժողովների անցկացում, մասնակցություն միջազգային խորհրդաժողովներին:
Ինստիտուտի հետազոտության հիմնական ուղիներն են մարդու եւ ժողովուրդների իրավունքները, նոր սերնդի հակամարտությունների խաղաղ կարգավորումը, հայկական սփյուռքի հիմնահարցերը եւ այլն:
Ինտիտուտի հեռանկարային թեմատիկ աշխատանքային պլանից կարելի է նշել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են.
- Հայկական հարցը համաշխարհային քաղաքականության մեջ եւ նրա միջազգային-իրավական ասպեկտները,
- Հայոց ցեղասպանությունը (պարբերականացում, որոշումը որպես հանցակազմի սուբյեկտիվ տարր, ցեղասպանության քաղաքական եւ իրավական հետեւանքները, ճանաչումը որպես քաղաքականության եւ իրավունքի հարց, հայ-թուրքական հարաբերությունների համապարփակ կարգավորման հիմնահարց եւ այլն),
- Ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի եւ քաղաքականության ասպարեզում,
- Խաղաղության հաստատման հեռանկարները հայ-թուրքական եւ հայ-թյուրքական հարաբերություններում,
- Ծովին եւ ծովից Հայաստանի տարանցման եւ մատչելիության հիմնահարցը արդի միջազգային իրավունքի պայմաններում,
- Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքի ներուժը,
- Հայաստանի տնտեսական եւ ռազմական անվտանգության այլ հարցեր:
Մեծ կարեւորություն տալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին` ինստիտուտը իրականացրել է այդ թեմայով բազմաթիվ գրքերի ու ամսագրերի հրատարակություն: Թվենք միայն մի քանիսը.
- Յու. Բարսեղով, «Հայերի ցեղասպանությունը` հանցագործություն ըստ միջազգային իրավունքի»,
- Ա. Սվարանց, «Պանթյուրքիզմը` Կովկասում Թուրքիայի գեոռազմավարության մեջ»,
- Յու. Բարսեղով, «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունն ու միջազգային հանրության պարտականությունները», 3 հատոր,
- Յու. Բարսեղով, «Միջազգային իրավունքի թուրքական դոկտրինան ցեղասպանության քաղաքականության ծառայությունում»:
Կոնտակտներ.
Հասցե` ՌԴ, Մոսկվա, 103074, Կիտայգորոդսկի պռոեզդ 7 Հեռ. +(7 495) 710-69-22, 298-38-56 Էլ. փոստ` sarinst@aha.ru
Նորացված է` 2009-03-11 21:49:58 |