Երիտասարդությունը բոլոր հեռանկարային ծրագրերի իրականացնողն է«Մենք ապագայի կազմակերպություն ենք, իսկ ապագան պատկանում է երիտասարդությանը: Այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է ՀՀԿ երիտասարդական թեւի ձեւավորումը»:
Արա Աբրամյան
 Համաշխարհային հայկական կոնգրեսը որպես ապագայի կազմակերպություն մշակել է երիտասարդության հետ աշխատելու երկարաժամկետ համահայկական ծրագիր, ինչը իրականացնում է 2006 թ.-ին ստեղծված Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի միջոցով:
Այսօր այն միավորում է հինգ հազար երիտասարդ ներկայացնող 13 երիտասարդական կազմակերպություններ` հինգ երկրներից: Ստեղծման առաջին իսկ օրվանից Ասոցիացիան Հայաստանում կազմակերպել է երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ, մշակել եւ իրագործել է մի շարք ծրագրեր: Կոնգրեսը 2007թ-ի հունիսին կազմակերպեց «XXI դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» երիտասարդական միջազգային խորհրդաժողովը, որի կողմից ընդունված հռչակագիրը դարձել է ծրագրային փաստաթուղթ ԵԿԱ-ի մեջ ընդգրկված կազմակերպությունների համար:
Նորացված է` 2009-03-19 12:59:44 |