NKR
Գործունեության ուղղությունները | ՀՀԿ Միջազգային գործունեությունը | Ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի | Ոչինչ չի մոռացվել: Ազգիս պատմական... | Մենք ուժեղ ենք երբ միասին... | Չկա Արցախ առանց Հայաստանի | Երիտասարդությունը բոլոր հեռանկարային ծրագրերի իրականացնողն...

Մենք ուժեղ ենք երբ միասին ենք

Մենք ուժեղ ենք երբ միասին ենք

Անկախ պետականության պայմաններում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները եւ գործունեությունը ենթադրում են նոր մոտեցումներ ու մակարդակ: Այդ սկզբունքից էլ բխում է Համաշխարհային հայկական կոնգրեսի ծավալած գործունեությունը Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ:

2001թ.-ից Ռուսաստանի հայերի միությունը, իսկ 2003թ.-ից Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ համատեղ Հայաստանում ու Արցախում ամեն տարի իրականացնում են «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» ծրագիրը:

Ծրագրի նպատակներն ու խնդիրները.

  • Հայաստան - Սփյուռք, Սփյուռք - Սփյուռք համակարգային փոխհարաբերությունների ձեւերի որոնում,
  • Հայաստանի եւ Սփյուռքի կրթամշակութային եւ գործնական կապերի ամրապնդում ու զարգացում,
  • Աջակցություն հայկական Սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը,
  • ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա ամրապնդում:

Ծրագրի իրականացմանը, որպես կանոն, մասնակցում են հեռավոր եւ մերձավոր արտերկրի մեր հայրենակիցների ներկայացուցչական պատվիրակությունները, որոնց կազմում ընդգրկվում են պետական եւ հասարակական գործիչներ, եկեղեցու, գիտական, ստեղծագործական մտավորականության, գործարար շրջանների ներկայացուցիչներ :

Ավանդաբար.

  • ամփոփվում է Հայաստանում եւ Արցախում ՀՀԿ եւ ՌՀՄ գործունեության արդյունքները: Հատկապես աջակցությունը Սփյուռքում հայապահպանության, հայության ազգային ինքնության եւ ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, լեզվի, մշակույթի եւ ավանդույթների պահպանմանը:
  • որոշվում է առաջիկա գործողությունների ծրագիրը:

Նորացված է` 2009-03-11 20:36:34