NKR
Գործունեության ուղղությունները | ՀՀԿ Միջազգային գործունեությունը | Ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի | Ոչինչ չի մոռացվել: Ազգիս պատմական... | Մենք ուժեղ ենք երբ միասին... | Չկա Արցախ առանց Հայաստանի | Երիտասարդությունը բոլոր հեռանկարային ծրագրերի իրականացնողն...

Ոչինչ չի մոռացվել: Ազգիս պատմական հիշողությունը

Հայոց ցեղասպանության ճանաչումը` արդիական խնդիր:

Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարում երկիր մոլորակի վրա իրագործված առաջին ամենասարսափելի եւ ամենադաժան չարագործությունն էր: Դա հանցագործություն էր ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության: Այդ հանցագործությունը համաշխարհային հանրության եւ պետությունների կողմից ժամանակին չճանաչվեց ու չդատապարտվեց: Իսկ հանցագործության մեծագույն խրախուսանքը անպատժելիությունն է: Ահա թե ինչու Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս II-ի պատկերավոր արտահայտությամբ «...հայերի ցեղասպանությունը դարձավ հետագա սարսափների նախաբանը»:

Հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, դրա հետեւանքների վերացումը դարձել է մեր ժամանակի ամենաարդիական խնդիրներից մեկը: Դա հարկավոր է ոչ միայն հայերին, այլ նաեւ համաշխարհային հանրությանը, քանզի այդ հրեշավոր պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը միակ միջոցն է նոր ցեղասպանությունների կանխման համար:

Միանգամայն օրինաչափ է, որ ՀՀԿ-ն իր գործունեության գլխավոր ուղղություններից մեկը դարձրել է օժանդակությունը հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի արագացմանը: Այսօր ցեղասպանության հարցերի ուսումնասիրման, միջազգային ճանաչման հետ առնչվող խնդիրների ուսումնասիրման մի յուրահատուկ կենտրոն է դարձել ՀՀԿ եւ ՌՀՄ Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության Մոսկվայի ինստիտուտը: Այն մեծ աշխատանք է իրականացնում արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության ուղղությամբ: Դրանց հիման վրա հրատարակվել են պատմաբանների ու իրավագետների աշխատանքներ, այդ թվում` ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Յու. Բարսեղովի եռահատորյակը, որտեղ առաջին անգամ հրապարակվել է փաստագրական նյութ գաղտնի արխիվներից: Ինստիտուտի նախաձեռնությամբ 2004թ. մայիսին Երեւանում տեղի ունեցավ գիտա-գործնական կոնֆերանս «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամ հարցում» թեմայով: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին հայտնի մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից, Ավստրիայից:

Կոնֆերանսի արդյունքներով է ձեւավորվել նաեւ հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող ՀՀԿ փորձագիտական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ոչ միայն հայ մասնագետներ: Պրոֆեսոր Իսրայել Չարնին Իսրայելից, գերմանացիներ Վոլֆգանգ Գուստն ու Տեսսա Հոֆմանը նույնպես ամենաակտիվ մասնակցություն են ունենում հանձնաժողովի աշխատանքներին: Նպատակն է աջակցել հետազոտական աշխատանքների համակարգմանը, որոշել ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստող սկզբունքային մոտեցումները: Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում ամեն տարի: Հանձնաժողովի հավաքած նյութերը, հոդվածներն ու ուսումնասիրությունները տպագրվում են «Վեստնիկ» ամսագրում, որի չորրորդ համարը լույս է տեսել 2006թ. մայիսին:

Նորացված է` 2009-03-19 12:56:54