NKR
Գործունեության ուղղությունները | ՀՀԿ Միջազգային գործունեությունը | Ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի | Ոչինչ չի մոռացվել: Ազգիս պատմական... | Մենք ուժեղ ենք երբ միասին... | Չկա Արցախ առանց Հայաստանի | Երիտասարդությունը բոլոր հեռանկարային ծրագրերի իրականացնողն...

Ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի

Հայկական սփյուռքի հսկայական ներուժի միավորումը ի բարօրություն Հայաստանի նշանակում է նպաստել հայոց պետականության կայացմանը ու ամրապնդմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի տնտեսական վերածննդին ու բնակչության բարեկեցության աճին: Նշված խնդիրները գերակայում են կազմակեպության ծավալած գործունեության մեջ: Դրանք լուծելու համար կազմակերպությունը իրագործել է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ:

Այդ շարքում առանձնահատուկ տեղ են գրավում 2004-ին, 2005-ին, 2007-ին եւ 2008-ին Երեւանում անցկացված միջազգային տնտեսական համաժողովները, որոնց աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր գործարարներ` աշխարհի բազմաթիվ երկրներից: Այդ միջոցառումների նպատակը մեկն է եղել` նպաստել Հայաստանի տնտեսական հզորացմանը:

Կոնգրեսի գործունեությունը ներառում է նաեւ Հայաստանի բնակչության տարբեր սոցիալական խավերին: Պատերազմի վետերանների, փախստականների, միայնակ ծերերի, գյուղական համայնքների բնակիչների, արցախյան պատերազմի զոհվածների երեխաների սոցիալական հոգսերը միշտ էլ գտնվել են Կոնգրեսի ուշադրության կենտրոնում:

Առանձնահատուկ տեղ է հատկացվել Հայաստանի գիտական եւ ստեղծագործող մտավորականությանը: Կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանի ֆինանսական ներդրմամբ ՀՀ ԳԱԱ կից ստեղծվել է «Գիտության զարգացման», իսկ Գրողների միությանը կից «Գրական» հիմնադրամները:

Ստեղծագործական միությունների եւ ՀՀ ԳԱԱ հետ պարբերաբար հայտարարվում են մրցանակաբաշխություններ, որոնց մրցանակային ֆոնդը տրամադրում է Արա Աբրամյանը: Այս ամենի նպատակն է ակտիվացնել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեությունը:

ՀՀԿ-ն մեծ ավանդ ունի Հայաստանում իրագործվող կրթամշակությաին ծրագրերում: Ռազմավարական վիթխարի նշանակություն ունի հատկապես «Հայասատանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժումը: Հայաստանի եւ Արցախի ավելի քան 700 դպրոցներում եւ ուսումնական այլ հաստատություններում այս շարժման շրջանակում ստեղծվել են համակարգչային դասարաններ կամ լսարաններ:

Ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի ՀՀԿ կողմից նախանշված ծրագրերն ու միջոցառումները իրագործվում են Կոնգրեսի Հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Նորացված է` 2009-03-19 12:55:51