NKR
Գործունեության ուղղությունները | ՀՀԿ Միջազգային գործունեությունը | Ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի | Ոչինչ չի մոռացվել: Ազգիս պատմական... | Մենք ուժեղ ենք երբ միասին... | Չկա Արցախ առանց Հայաստանի | Երիտասարդությունը բոլոր հեռանկարային ծրագրերի իրականացնողն...

ՀՀԿ Միջազգային գործունեությունը

Կազմակերպության առջեւ դրված խնդիրները բազմաթիվ ու բազմաբնույթ են: Անհրաժեշտ էր սկսել առաջնահերթից:

Դրանցից մեկը` հանուն աշխարհում կայուն խաղաղության, համամարդկային արժեքների, պետությունների, տարբեր մշակույթների եւ քաղաքակրթությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանն ու համագործակցության ապահովմանը նպաստելու ուղղությամբ ծավալված գործունեությունն է:

Կազմակերպությունն իր գործունեության մեջ ելակետ է ընդունում այն անառարկելի փաստը, որ միայն երկխոսությունը կարող է նպաստել խաղաղության ու համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը, կանխել բախումները:

«Քաղաքակրթությունների երկխոսություն» նշանաբանով կազմակերպվել են.

- 2004-ի սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ միջազգային երիտասարդական կոնֆերանս` «Լեզվական եւ ազգային-մշակութային նույնականացման խնդիրները գլոբալացման գործընթացում» թեմայով:

- 2006-ի մայիսին «Քաղաքակրթությունների երկխոսություն» հայկական ազգային կենտրոնի հետ համատեղ` «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության: Քաղաքակրթությունների երկխոսություն Կովկասյան խաչմերուկում» կոնֆերանսը:

- 2008-ի փետրվարին Երեւանում` «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները` հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» միջազգային հերթական համաժողովը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի միջազգային գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանությանը: Այդ հարցում զգալի նշանակություն ու դերակատարում ունի կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան լինելու հանգամանքը: Մասնավորապես, դեռեւս 2005թ. Արա Աբրամյանի ջանքերի շնորհիվ աֆրիկյան գերությունից ազատվեցին ու հայրենիք վերադարձվեցին 6 հայ օդաչուները:

Այս փորձն արդյունավետ օգտագործվեց հետագայում աֆրիկյան մեկ այլ երկրում դատապարտված ռուս նավաստիներին ազատելու հարցում, որին ձեռնամուխ եղավ եւ նավաստիներին Ռուսասատան վերադարձրեց Արա Աբրամյանը:

Նորացված է` 2009-03-12 12:44:09