Խորհրդաժողով - 2008Միջազգային համաժողով Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները` հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում
ՀՌՉԱԿԱԳԻՐ
2008թ. փետրվարի 7-ին Երեւանում իր աշխատանքների սկսեց «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները` հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» երկօրյա միջազգային երկրորդ կոնֆերանսը: Համաժողովը կազմակերպել էր Համաշխարհային Հայկական Կոնգրեսը /ՀՀԿ/: Համաժողովի անցկացմանն աջակցեց նաեւ «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային Հասարակական Ֆորում միջազգային կազմակերպությունը:
Կոնֆերանսի աշխատանքին մասնակցության համար հրավիրվել էին քաղաքագիտության եւ միջազգային իրավունքի մասնագետներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, դեմոգրաֆներ, քաղաքական հոգեբաններ: Հրավիրել էին նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, ԵԽ, ՇՀԿ ներկայացուցիչներ, ինչպես եւ քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից:
Տարածաշրջանը ներկայացնող հրավիրյալ երկրների կազմում ընդգրկված էին Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Հորդանանը, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը:
Համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղերձի ընթերցումով:
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը:
Համաժողովը կոչված էր քննարկել եւ ադապտացման համար առաջարկել հետեւյալ հարցերը.
1. Միջպետական վեճերի լուծման խաղաղ եղանակն այլընտրանք չունի:
2. Ծրագրի իրագործման միասնական մոտեցումների ձեւավորում. անվտանգության տարածաշրջանային համակարգից անցում գլոբալ համակարգի, միջբլոկային համագործակցությունից` Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղության:
3. Տարածաշրջանային տնտեսական, սոցիոմշակութային, միջքաղաքակրթական նախագծերի ինտեգրացիոն ձեւերի իրականացումը խաղաղ նախաձեռնությունների կենսագործման հուսալի հիմքն է:
4. Ազգային ընտրանու նոր, երիտասարդ սերունդը գլոբալ գործընթացների ինտեգրման ուղերթում:
Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին եւ ընդունեցին ՀՌՉԱԿԱԳԻՐ:
Նորացված է` 2009-03-19 13:41:45 |