NKR
Վերադառնալ նախկին բաժինը
Խորհրդաժողով - 2005 | Խորհրդաժողով - 2006 | Խորհրդաժողով - 2007 | Խորհրդաժողով - 2008

Խորհրդաժողով - 2007

Միջազգային համաժողով
21-րդ դարի մարտահրավերները` երիտասարդների դիտանկյունով

ՀՌՉԱԿԱԳԻՐ

2007թ. հուլիսի 9-11-ը ՀՀԿ ԵԿԱ առաջարկությամբ Կոնգրեսը կազմակերպել էր համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողով, որի նշանաբանն էր «XXI դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը»:

Խորհրդաժողովի նպատակն էր ընթացիկ հարյուրամյակի մարտահրավերների համատեքստում քննարկել համազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության շուրջը հայ երիտասարդության համախմբման, Հայաստան-Սփյուռք եւ Սփյուռք-Սփյուռք բազմակողմանի համագործակցության ամրապնդման ու զարգացման, քաղաքական, կրոնական, էթնոմշակութային տարբեր պայմաններում բնակվող հայության ազգային նկարագրի, ինքնության, մշակույթի եւ ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում երիտասարդության դերի բարձրացման հետ առնչվող խնդիրները:

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին 25 երկրների (Արցախ, ՌԴ, Բրազիլիա, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Թուրքիա, Ռումինիա, Իրան, Իրաք, Սիրիա, Քուվեյթ, Հորդանան, Ֆրանսիա, Հոլանդիա, ԱՄՆ եւ այլն) շուրջ 250 պատվիրակներ, որոնք ներկայացնում էին 46 միջազգային, երիտասարդական, հասարակական կազմակերպություններ:

Խորհրդաժողովի մասնակիցների պատվիրակությունը Արա Աբրամյանի գլխավորությամբ խորհրդաժողովի աշխատանքներն սկսելուց առաջ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին :

Խորհրդաժողովի աշխատանքներին ներկա էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի առաջին լիագումար նիստում «21-րդ դարի մարտահրավերները գլոբալացվող աշխարհում: Հայ երիտասարդությունը եւ Նոր հարյուրամյակի մարտահրավերները» բովանդակալից ու ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Նա միաժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի անունից ողջունեց խորհրդաժողովի մասնակիցներին, իսկ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ողջունի տեքստը հրապարակեց ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանը: Զեկուցման շուրջ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն, ելույթներով հանդես եկան Ատոմ Մխիթարյանը «Ակումբների Դաշնություն ՀԿ Նախագահ», Տիգրան Ավագյանը «Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն», Կարմեն Չարմահալյանը «Հայ մշակութային Սիփան միություն, Իրան», Հայաստանի գրողների մության նախագահ Լեւոն Անանյանը, Մարիամ Մարտիրոսյանը «Հայ երիտասարդությաուն 21-րդ դար ՀԿ նախագահ», Լեւոն Մուկանյանը «Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի տարածքային բաժանմունքի երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ», Հենրի Աղայանը եւ ուրիշներ:

Երկրորդ լիագումար նիստում «Հայ երիտասարդությունը եւ Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերը» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը, իսկ ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի գործակալության պետ, արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Ջիվան Մովսիսյանը հանդես եկավ «Հայաստան Սփյուռք արդի փոխհարաբերությունները: Գյուղական համայնքներում աղքատության հաղթահարման ծրագիրը եւ երիտասարդությունը» թեմայով զեկուցումով: Մտքերի փոխանակությունով եւ ելույթներով հանդես եկան Նորայր Անդրեանը «Սփյուռք համահայկական ուսանողական միավորում ՀԿ նախագահ», Վան Բայբուրդը «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Դավիթ Մկրտչյանը «Ուկրաինայի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների նախագահ», Ավետիս Հարությունյանը «Էստոնիայի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ», Անահիտ Սարգսյանը «Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն», Երվանդ Հաջիյանը «Արցախ», Անուշ Ղազարյանը «Մինսկի կրթամշակութային կենտրոն», Արմեն Շահբազյանը «Իրան» եւ ուրիշներ:

Հուլիսի 10-ին խորհրդաժողովի մասնակիցները աշխատանքները շարունակեցին 5 աշխատանքային խմբերում`

- Արցախի հիմնահարցի արդարացի լուծմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հայ երիտասարդության անելիքները: Այդ հիմնախնդիրները որպես արդի քաղաքական քարոզչության եւ լոբբիստական աշխատանքների օրակարգի հարցեր:

Աշխատանքային խմբի ղեկավար` Հայկ Դեմոյան
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի տնօրեն,
պատմական գիտությունների թեկնածու

- Հայկական պետականության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման գործում երիտասարդության խնդիրները: Գյուղական համայնքներում աղքատության հաղթահարման ծրագիրը եւ երիտասարդությունը:

Աշխատանքային խմբի ղեկավար` Ջիվան Մովսիսյան
ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի գործակալության պետ,
Արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար

- Նոր մարտահրավերների համատեքստում հայ երիտասարդության գործելակերպը իբրեւ հայ ինքնության եւ ազգային նկարագրի կրողներ:

Աշխատանքային խմբի ղեկավար` Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն,
պատմական գիտությունների թեկնածու

- Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի հետագա զար•ացումները եւ հայ երիտասարդությունը:

Աշխատանքային խմբի ղեկավար ` Արթուր Պողոսյան
ՀՀ Մշակույթի փոխնախարար,
Համահայկական երիտասարդական
հիմնադրամի տնօրեն

- Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կազմակերպական կառուցվածքային առանձնահատկությունները:

Աշխատանքային խմբի ղեկավար` Ատոմ Մխիթարյան
ՀՀԿ ԵԿԱ նախագահ

Երիտասարդների հնչեցրած մոտ 100 առաջարկների եւ աշխատանքային 5 խմբերի ամփոփիչ եզրակացության հիման վրա խորհրդաժողովն ընդունեց հռչակագիր:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վեհարանում ընդունեց «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Աշխարհի 25 երկրների 40-ից ավելի հայկական երիտասարդական կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներին Վեհափառ հայրապետը ողջունեց խորհրդաժողովի կարեւորության շեշտադրմամբ` ընդգծելով, որ աշխարհից հավաքված հայորդիների մեջ այսօրինակ նախաձեռնությունները նախանձախնդրություն են բորբոքում հայության խնդիրների լուծման գործում դերակատարություն ունենալու առումով: Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ խորհրդաժողովում քննարկված մարտահրավերները հայ ժողովրդին կուղեկցեն դեռ մի քանի տասնամյակ, ուստի դրանք պիտի լուծվեն ազգի միաբանությամբ, ջանքերի մեկտեղմամբ, հոգեւոր դաշտի միասնակամությամբ: Եվ այդ ամենում կարեւոր է երիտասարդների ներգրավվածությունը:

Նորացված է` 2009-03-19 13:40:41

ՀՌՉԱԿԱԳԻՐ