Խորհրդաժողով - 2006Միջազգային համաժողով Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության, քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում
ՀՌՉԱԿԱԳԻՐ
2006թ մայիսի 17-18-ին Երեւանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում «Քաղաքակրթությունների երկխոսություն» հայկական ազգային կենտրոնի հետ համատեղ եւ Ռուսաստանի Ազգային փառքի կենտրոնի աջակցությամբ ՀՀԿ-ն անցկացրեց «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության: Քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» միջազգային կոնֆերանսը:
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին փորձագետներ, քաղաքական գործիչներ Հայաստանից, Ռուսասատանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից:
Կոնֆերանսի մասնակիցներին իր ողջունի խոսքը հղեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրամյանը: Ընթերցվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Համաշխարհային հասարակական համաժողովի համանախագահ, Ռուսաստանի Ազգային փառքի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի ուղերձները կոնֆերանսի մասնակիցներին:
Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին եւ ընդունեցին «Խաղաղ Կովկասի մասին հռչակագիր»` ուղղված տարածաշրջանի երկրների կառավարություններին, քաղաքական ու հասարակական կազմակերպություններին` միջպետական հարաբերություններում երկխոսության գաղափարի տարածմանը նպաստելու կոչով:
Հռչակագիրը կարեւոր քայլ է քաղաքակրթությունների երկխոսության ճանապարհին: Այն կարող է դառնալ տարածաշրջանի երկրների ներդրումը խաղաղության լայնամասշտաբ գործընթացում:
Նորացված է` 2009-03-19 13:39:52 |