NKR
ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղ | Ի նպաստ հայրենիքի տնտեսական հզորացման | Գիտությունն ու մշակույթը` ուշադրության կենտրոնում | Ռազմավարական ծրագրեր կրթության բնագավառում | Մրցույթներ, մրցույթներ | Նրանց, ովքեր օգնության կարիք ունեն | Ազգային բանակին` համազգային մոտեցում | Միասնությունը` ուժի եւ հզորության աղբյուր... | Հիշողություն ընդդեմ մոռացության

Միասնությունը` ուժի եւ հզորության աղբյուր է

...Աջակցություն Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք համակարգային փոխհարաբերության
նոր ձեւերի որոնմանն ու ներդրմանը, աշխարհի հայերի ազգային ինքնագիտակցության
եւ ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը,
ազգի միավորմանն ու համախմբմանը համազգային շահերի շուրջ:

ՀՀԿ կանոնադրությունից

Հայաստան Սփյուռք, Սփյուռք Սփյուռք. ամրապնդելով կապերը

Անկախ պետականության պայմաններում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները եւ գործակցությունը ենթադրում են որակական նոր մոտեցումներ ու մակարդակ: Այդ սկզբունքից էլ բխում է Համաշխարհային հայկական կոնգրեսի ծավալած գործունեությունը Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ:

Վերը նշված կանոնադրական խնդիրները ստեղծման իսկ օրից գտնվել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ նրա Հայաստանյան մասնաճյուղի ուշադրության կենտրոնում: Այդ նպատակներին հասնելու համար իրագործվել են բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ: Դրանց մեջ աչքի ընկնող տեղ է զբաղեցնում «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» ծրագիրը, որը ավանդաբար անց է կացվում յուրաքանչյուր տարի, սկսած 2001 թ-ից:

Ծրագրի նպատակներն ու խնդիրները.

  • Հայաստան Սփյուռք, Սփյուռք Սփյուռք համակարգային փոխհարաբերության նոր ձեւերի որոնում,
  • Աջակցություն Հայաստանի եւ Սփյուռքի կրթամշակութային գործնական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը,
  • Աջակցություն հայկական Սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը,
  • Աջակցություն հայության ազգային ինքնագիտակցության եւ ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, ազգային ինքնության, լեզվի, մշակույթի եւ ավանդույթների պահպանմանը Սփյուռքի պայմաններում,
  • ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդում:

***

Ծրագրի իրականացմանը, որպես կանոն, մասնակցում են հեռավոր եւ մերձավոր արտերկրի մեր հայրենակիցների ներկայացուցչական պատվիրակությունները:

Պատվիրակությունների կազմում են պետական եւ հասարակական գործիչներ, գիտական եւ ստեղծագործական մտավորականության, գործարար շրջանների, եկեղեցու ներկայացուցիչներ: Քիչ չեն այլ ազգերի ներկայացուցիչները:

***

Պատվիրակության անդամներին ընդունում է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Հանդիպումների ժամանակ քննարկվում են ազգի առջեւ կանգնած խնդիրները, դրանց լուծման համար Սփյուռքի ակտիվ մասնակցության ապահովման միջոցները:

***

Հատուկ նշանակություն տալով կենդանի շփմանը հասարակական, մշակութային, նաեւ զուտ մարդկային կապերի հաստատման հարցում` Օրերի ծրագրում առանձնակի տեղ է հատկացվում ըստ հետաքրքրությունների հանդիպումներին: Դրանք ավանդաբար ներառում են սփյուռքի գրողների, լրագրողների, մշակույթի ու կրթության աշխատողների, գործարարների, հասարակական գործիչների հանդիպումներն իրենց գործընկերների հետ Հայաստանից ու Արցախից: Այդ հանդիպումներն օգնում են ավելի լավ ճանաչել միմյանց, նպաստում են կրթամշակութային ու գործարար կապերի ամրապնդմանը:

«Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» ծրագրի անցկացումը յուրաքանչյուր տարի ունեցել է իր առանձնահատկությունը, իմաստը եւ բովանդակությունը:

2001թ. Ծրագիրը նվիրված է եղել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Ծրագրին մասնակցելու համար Երեւան էին ժամանել շուրջ 600 պատվիրակ: Մայր միջոցառումը` շքահամերգը Ռուսաստանի եւ Հայաստանի անվանի երիգիչների մասնակցությամբ, անց է կացվել «Կարեն Դեմիրճյան» մշակութային կենտրոնում` 7000 հանդիսատեսի մասնակցությամբ:

2002թ. Մեկնարկել է «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժումը: Ծրագրի շրջանակներին Հայաստանի եւ Արցախի դպրոցներին տրամադրվել է 500 համակարգիչ: Համակարգչային դասարաններ են բացվել շուրջ 100 դպրոցում: Շարժումը հետագա տարիներին ընդլայնվել է` ներգրավելով բուհեր, այլ ուսումնական հաստատություններ, ազգային բանակ: Սոցիալապես անապահով խավերի համար բոլոր մարզերում ստեղծվել են համակարգչային կենտրոններ: ՀՀԿ նախագահ Արա Աբրամյանի հատկացրած միջոցներով իրականացվել է «Կացարան» ծրագիրը: Արդյունքում փախստականների 130 ընտանիք անվճար ստացել են բնակարաններ:

2003թ. Ծրագիրը անց է կացվել Համաշխարհային հայկական կոնգրեսի մասնակցությամբ, ինչը նոր շունչ եւ ոգեւորություն է հաղորդել ծրագրային միջոցառումներին: Երեւան են ժամանել ավելի քան 700 մարդ, աշխարհի 25 երկրներից: Այդ տարվա ծրագիրը աչքի է ընկել մի շարք սոցիալական նախագծերի իրականացմամբ: Դրանցից մեկը` «Ջուր` գյուղի բնակիչներին», երբ հատկացված միջոցներով մի քանի կիլոմետր երկարությամբ խմելու ջրի խողովակաշար է անցկացվել Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում:

2004թ. Ծրագրային միջոցառումները դարձել են ավելի համապարփակ` ծրագրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության շնորհիվ: Մասնավորապես անց է կացվել «Լեզվային, ազգային եւ մշակութային իդենտիֆիկացիայի խնդիրը գլոբալացման պայմաններում» երիտասարդական կոնֆերանս եւ «Սերունդների երկխոսությունը եւ գլոբալացում» թեմայով համաժողով: Օրերի շրջանակներում կայացել է նաեւ Միջազգային հայկական տնտեսական համաժողով տարբեր երկրներից ժամանած 400 գործարարների մասնակցությամբ:

2005թ. Տարին Հայաստանում հայտարարված էր որպես Ռուսաստանի տարի: Բնականաբար ծրագրային միջոցառումները իմաստավորել են ռուս եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Միջոցառումները հագեցած են եղել Ռուսաստանի ներկայությամբ: Ծրագրային միջոցառումները նվիրված են եղել նաեւ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին եւ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 5-ամյակին: Օրերի շրջանակներում կայացավ Յու. Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն: Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» եռահատոր ժողովածուի եւ «Հիշողություն ընդդեմ մոռացության», «Հինգ տարվա անցած ճանապարհ» հանդեսների շնորհանդեսները:

2006թ. Ծրագրի առանձնահատկությունն այն էր, որ անց էր կացվում համահայկական երրորդ համաժողովի նախաշեմին եւ միջոցառումների զգալի մասը իմաստավորում էր Հայաստան-Սփյուռք կապերի զարգացումը: Այդ տարվա Օրերը նշանավորվեց նաեւ նրանով, որ ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղի կողմից երիտասարդության եւ երիտասարդական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների տրամաբանական շարունակությամբ հիմնադրվեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան:

2007թ. Ծրագրային միջոցառումները կրել են զուտ նպատակային ուղղվածություն, պատվիրակությունները հայտարարված «Բանակի օրվա» շրջանակներում այցելել են հայոց բանակի զորամասեր, «Սփյուռքի օրվա» շրջանակներում կազմակերպվել են Սփյուռքի հայկական համայնքներին նվիրված միջոցառումներ:

2008թ. Միջոցառումները զուգակցվեցին ավանդական ծրագրերի եւ նոր նախաձեռնությունների իրականացմամբ: Հայտարարված Սփյուռքի օրվա շրջանակներում անցկացվեցին երեկոներ նվիրված Արամ Խաչատրյանին, Մուշեղ Իշխանին եւ Վիլյամ Սարոյանին:

Նոր ծրագրերից մեկն էր §Շտապեք գործել բարին¦ նախաձեռնությունը, որի շրջանակներում կազմակերպվեց այցելություն Խարբերդի մասնագիտացված մանկատուն:

Ամփոփվեցին աշակերտների եւ ուսանողների համար §Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք¦ խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային 4-րդ մրցույթի արդյունքները: 2008 թ.-ի թեման էր §Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք¦:

Ծաղկաձորում կայացավ §21-րդ դար. հայ ժողովրդի ազգային շահերը¦ համահայկական երիտասարդական գիտաժողով: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը:




Նորացված է` 2009-04-01 17:08:23