NKR
ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղ | Ի նպաստ հայրենիքի տնտեսական հզորացման | Գիտությունն ու մշակույթը` ուշադրության կենտրոնում | Ռազմավարական ծրագրեր կրթության բնագավառում | Մրցույթներ, մրցույթներ | Նրանց, ովքեր օգնության կարիք ունեն | Ազգային բանակին` համազգային մոտեցում | Միասնությունը` ուժի եւ հզորության աղբյուր... | Հիշողություն ընդդեմ մոռացության

Ազգային բանակին` համազգային մոտեցում

Դեռեւս 2005 թ.-ին ՀՀԿ ղեկավարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ձեռք է բերվել համագործակցության, փոխգործողության լայնածավալ ծրագրի մշակման, ինչպես նաեւ Հայաստանի զորամասերում համերգներ, հանդիպումներ, մարզական միջոցառումներ անցկացնելու պայմանավորվածություն:

Ազգային բանակի հետ համագործակցությունը իրագործվում է մի քանի ուղղություններով: Առանձնահատուկ տեղ է հատկացվում բանակի տեխնիկական հագեցվածությանը: Անցած չորս տարիների ընթացքում բանակը ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղի միջոցով ստացել է շուրջ 450 համակարգիչ: Մասնաճյուղը պարբերաբար տարբեր զորամասերում կազմակերպում է համերգներ, հանդիպումներ, սպորտային միջոցառումներ, պատվոգրեր եւ անվանական նվերներ հանձնում ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին:

Աշխատանք է իրականացվում զորամասերի գրադարանները գրքերով հարստացնելու ուղղությամբ: 2008 թ.-ին ՀՀ պաշտպանության նախարությունը եւ ՀՀԿ անց են կացնում մրցանակաբաշխություն «Լավագույն զորամաս» կոչման համար:

Նորացված է` 2009-03-12 13:14:50