NKR
ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղ | Ի նպաստ հայրենիքի տնտեսական հզորացման | Գիտությունն ու մշակույթը` ուշադրության կենտրոնում | Ռազմավարական ծրագրեր կրթության բնագավառում | Մրցույթներ, մրցույթներ | Նրանց, ովքեր օգնության կարիք ունեն | Ազգային բանակին` համազգային մոտեցում | Միասնությունը` ուժի եւ հզորության աղբյուր... | Հիշողություն ընդդեմ մոռացության

Նրանց, ովքեր օգնության կարիք ունեն

Կոնգրեսի գործունեությունը ներառում է նաեւ Հայաստանի բնակչության տարբեր սոցիալական խավերին: Նրանց համար Կոնգրեսի կողմից իրագործվել են մի շարք ծրագրեր: Դրանք են.

  • «Միայնակ ծերերի հոգսերը բոլորինս են». Ավելի քան 7 տարի է, ինչ գործում է «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանը: Այն գտնվում է Երեւանի Արաբկիր համայնքում: Ճաշարանը աշխատում է երկու հերթափոխով: Ամեն օր ճաշարանի ծառայություններից օգտվում են 300 միայնակ թոշակառուներ: Ճաշարանում կազմակերպվում է նաեւ ծերերի ժամանցը, որը թեթեւացնում է նրանց բարոյահոգեբանական վիճակը:
  • «Կացարան փախստականներին». Այսօր փախստականները երկրի բնակչության սոցիալապես առավել անպաշտպան խավերից են, որոնց առջեւ առավել սուր է կանգնած բնակարանային խնդիրը: Հիմնախնդրի մեղմացմանն էլ նպատակաուղղված էր հիշատակված ծրագիրը: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանն իր միջոցներով ձեռք բերեց Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 38 - 39 բազմաբնակարանային շենքերը եւ նվիրեց փախստականներին: Արդյունքում փախստականների 130 ընտանիք ձեռք բերեց սեփական բնակարան:
  • «Ջուր գյուղի բնակիչներին». Շատ տարիներ ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչները զրկված էին խմելու ջրից: Այժմ հատկացված միջոցների շնորհիվ, մի քանի կիլոմետր երկարությամբ խմելու ջրի խողովակաշար է անցկացվել:
  • «Ոչ ոք չի մոռացվել». Ամեն տարի մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առթիվ Մեծ Հայրենականի վետերաններին ցուցաբերվում է ֆինանսական օժանդակություն, կազմակերպվում են հանդիպումներ, երեկոներ, համերգներ:

Կոնգրեսը` Արցախին

  • ՀՀԿ - ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանը 500 հազար դոլար է տրամադրել Ստեփանակերտի սառնարանային տնտեսության վերականգնման համար:
  • Ֆինանսավորում է 500 աշակերտի համար նախատեսված թիվ 6 դպրոցի շինարարությունը Ստեփանակերտում:
  • Արցախի մի քանի տասնյակ դպրոցներում ձեւավորվել են համակարգչային դասարաններ:
  • Առանց ուշադրության չեն մնացել նաեւ Արցախի ազատագրման պայքարի մասնակիցների երեխաները: Նրանց ուրախացնում են կազմակերպության անունից տրվող նվերներով:
  • Մեծ նշանակություն է տրվում ԼՂՀ եւ Սփյուռքի մշակութա-կրթական կապերի ամրապնդմանը: «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» ծրագրի շրջանակներում ամեն տարի Արցախ է ուղեւորվում ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում հայտնի գրողներ են, լրագրողներ, գործարարներ, դերասաններ, այդ թվում նաեւ այլազգի: Այդ այցելությունները հյուրերին օբյեկտիվ տեղեկություններ են տալիս, թե ինչպես է ապրում, աշխատում, արարում Արցախը:
  • Արա Աբրահամյանի կողմից ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությանը հանձնվել է 12 տեղանոց §Հունդայ¦ մակնիշի միկրոավտոբուսՙ հիմնականում տեսուչներին եւ մասնագետներին շրջաններ գործուղելու համար: Մեքենայի տրամադրումը կարեւոր է նաեւ նրանով, որ Արցախի հատկապես վերաբնակեցված գյուղերը կարիք ունեն մասնագիտական աջակցության, եւ այդ միկրոավտոբուսը կօգնի այդ ամենն ավելի արդյունավետ կազմակերպելուն, հատկապես որ այդ կերպ նախարարությունն ավելի հասանելի կդառնա գյուղական դպրոցների համար:

Նորացված է` 2009-04-01 16:56:51