Ռազմավարական ծրագրեր կրթության բնագավառումԴպրոցն արվեստանոց է, որտեղ ձեւավորվում է աճող սերնդի միտքը, հարկավոր է այն ամուր պահել ձեռքում, եթե չես ցանկանում ձեռքից բաց թողնել ապագան:
Ա. Բարբյուս
Ազգի ապագան դարբնում են դպրոցում: Բնական է, որ դպրոցում կրթական գործընթացը պետք է համապատասխանի համաշխարհային ստանդարտներին: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում դպրոցների համակարգչայնացումը ռազմավարական վիթխարի նշանակություն է ձեռք բերում: Այն առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես, անկախ Հայաստանի եւ Արցախի համար:
«Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժում
Այդ նշանաբանով 2001 թ.-ին Ռուսաստանի հայերի միությունը սկսեց Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացման գործընթացը:
2004 թ.-ից այդ շարժմանը ակտիվորեն միացավ Համաշխարհային հայկական կոնգրեսը: Շարժումը նոր ուժ ու նոր թափ ստացավ:
Թվերի եւ փաստերի լեզվով
Շարժման շրջանակներում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից համակարգիչներով ապահովվել են Հայաստանի եւ Արցախի ավելի քան 700 դպրոց, բուհ եւ ուսումնական այլ հաստատություններ: Համակարգիչների հետ աշխատելու անհրաժեշտ հմտություններ են ձեռք բերել տասնյակ հազարավոր աշակերտներ:
- ՌՀՄ, ՀՀԿ եւ ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի հետ համատեղ հանրապետության բոլոր շրջաններում բացվել են համակարգչային կենտրոններ: Նպատակը անապահով ընտանիքների երեխաների եւ երիտասարդության, որբերի եւ հաշմանդամների անվճար ուսուցումն է համակարգչային գրագիտությանն ու տեխնիկայի հետ աշխատելու հմտություններին: ՀՀԿ-ն այդ կենտրոնների համար ձեռք է բերել ավելի քան 400 համակարգիչ անհրաժեշտ պարագաներով:
- Մեծ նշանակություն տալով մարտունակ ազգային բանակի կառուցմանը` ՀՀԿ-ը եւ ՌՀՄ-ը, ընդլայնելով շարժման շրջանակները, ավելի քան 450 համակարգիչ են նվիրել նաեւ Ազգային բանակի զորամասերին: Համակարգիչներ են ստացել նաեւ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատները
Շարժումը դուրս է եկել Հայաստանի ու Արցախի սահմաններից: ՀՀԿ նախագահ Արա Աբրամյանի նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ համակարգչային դասարաններ են բացվել Բրազիլիայի Սան-Պաուլու եւ Արգենտինայի Բուենոս-Այրես քաղաքների հայկական դպրոցներում:
Այսպիսով, 2001թ.-ից ՌՀՄ-ը, ՀՀԿ-ը ու դրանց տարածքային ստորաբաժանումները Հայաստանի եւ Արցախի դպրոցներին, բուհերին ու հասարակական կազմակերպություններին տրամադրել են ավելի քան 7 հազար համակարգիչ, որոնց ձեռք բերման ընդհանուր գումարը միլիոնավոր դոլարներ է կազմում: Այդ միջոցների գերակշռող բաժինը տրամադրել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը:
Կարճ տողով
- ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանի միջոցներով Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում կառուցվել է դպրոց 700 աշակերտի համար;
- Արա Աբրամյանի ֆինանսավորմամբ իրականացվում է 500 աշակերտի համար նախատեսված թիվ 6 դպրոցի շինարարությունը Ստեփանակերտում:
Կրթաթոշակներ հայ ուսանողներին
Մեծ նշանակություն տալով մեր ժողովրդի մտավոր ներուժի զարգացմանը` ՀՀԿ-ը լուրջ տեղ է հատկացնում հայ ուսանող երիտասարդության սոցիալական պաշտպանվածության հարցերին` կրթաթոշակներ սահմանելով Հայաստանի եւ արտերկրի տարբեր բուհերում սովորող հայ ուսանողների համար:
Մեթոդական օգնություն` սփյուռքի դպրոցներին
«Մեթոդական օգնություն սփյուռքահայ ուսուցչին» մանկավարժական ընթերցումների լավագույն աշխատանքների ժողովածուն հայոց լեզվի եւ գրականության, հայոց պատմության ու աշխարհագրության, կենսաբանության, ռազմագիտության, անգլերենի ու ֆիզկուլտուրայի դասավանդման մեթոդական ուղեցույց է, որը յուրօրինակ հնարավորություն է սփյուռքի հայկական դպրոցների համար: Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղի եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության համատեղ այս հրատարակությունը սփյուռքի հայկական դպրոցների մանկավարժներին է մատուցում դասապրոցեսի կազմակերպման հարցում հայաստանյան ուսուցիչների լավագույն փորձը:
Նախաձեռնության մասնակիցների եւ կազմակերպիչների համոզմամբ, այսօրինակ հրատարակությունները պետք է լինեն շարունակական` ապահովելու հայաստանյան դպրոցների կրթական գործընթացի եւ սփյուռքյան կրթական հաստատությունների կապը այնպիսի մի կարեւորագույն հարցում, ինչպիսին դասավանդվող առարկաների մեթոդական ընդհանրությունն է:
Երախտիքի խոսքեր
Բարեգործությունը երախտագիտության կարիք չունի, բայց այդպիսիք Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը ստանում են իրականացված տարբեր ծրագրերի առնչությամբ: Կրթական նախագծերի իրականացումը եւս ամենաջերմ խոսքերով ու մաղթանքներով արտահայտված արձագանքների է արժանանում ինչպես հայաստանյան ու արցախյան պետական կառույցների, այնպես էլ հայկական տարբեր կազմակերպությունների, սփյուռքի տարբեր ընկերությունների ու միավորումների կողմից:
Նորացված է` 2009-03-12 13:03:54 |