NKR
ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղ | Ի նպաստ հայրենիքի տնտեսական հզորացման | Գիտությունն ու մշակույթը` ուշադրության կենտրոնում | Ռազմավարական ծրագրեր կրթության բնագավառում | Մրցույթներ, մրցույթներ | Նրանց, ովքեր օգնության կարիք ունեն | Ազգային բանակին` համազգային մոտեցում | Միասնությունը` ուժի եւ հզորության աղբյուր... | Հիշողություն ընդդեմ մոռացության

Գիտությունն ու մշակույթը` ուշադրության կենտրոնում

Ստեղծման օրվանից Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանում գիտության եւ մշակույթի զարգացմանը` իրականացնելով այդ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:

Կազմակերպությունը զգալի օժանդակություն է ցուցաբերում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային` ֆինանսական եւ սոցիալական օգնություն տրամադրելով ինչպես ակադեմիային, այնպես էլ հաստատության աշխատակիցներին: Այդ համագործակցությունը նոր որակ ստացավ 2007թ.-ին, երբ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ներքո ստեղծվեց «Գիտության զարգացման հիմնադրամը»: Ներկայումս այդ հիմնադրամի համանախագահներ են ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանը եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Արա Աբրամյանի կողմից արդեն արվել են առաջին ներդրումները: Արա Աբրամյանի օրինակով հիմնադրամում իր ներդրումն ունեցավ նաեւ հայաստանցի հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը:

Ակնկալում ենք թե Հայաստանի եւ թե Սփյուռքի հայ գործարարների մասնակցությունը հիմնադրամի աշխատանքներին: Դրանով յուրաքանչյուր հայ գիտնական իր մասնակցությունը կբերի գիտության զարգացմանը, որը ռազմավարական վիթխարի նշանակություն ունի Հայաստանի համար:

Համաշխարհային հայկական կոնգրեսի ուշադրության կենտրոնում հայտվեց նաեւ Հայաստանի Գրողների միությունը, որի հետ միասին ստեղծվեց Գրականության աջակցության հիմնադրամը` գրողների ստեղծագործական գործունեությունը խթանելու նպատակով: Այստեղ եւս անհրաժեշտ է հայ գործարարների օժանդակությունը:

Այս մոտեցումը ավելի լայն ու արդեն մրցութային տեսք ստացավ 2007թ.-ին, երբ Գրողների եւ Ժուռնալիստների միությունների հետ համատեղ հայտարարվեցին ստեղծագործական մրցույթներ` մեր օրերում Հայաստանում աննախադեպ մրցանակային ֆոնդերով:

Մրցույթների արդյունքների ամփոփմանը այս տարվա հունվարին արդեն ստացված արձագանքները հավաստեցին ՀՀԿ ստեղծագործական միություններին աջակցելու նախաձեռնության շարունակության անհրաժեշտությունը եւ որոշվեց այս տարի եւս կազմակերպել մրցույթներ` Գրողների եւ Ժուռնալիստների միություններին հավելելով համատեղ մրցանակաբաշխությունը նաեւ Կոմպոզիտորների, Նկարիչների միությունների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ` ընդհանուր 80.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակային ֆոնդով:

Հանուն գիտության եւ մշակույթի ՀՀԿ գործունեությունը թվարկվածով չի ավարտվում: Անհրաժեշտ աջակցություն են ստացել տարբեր երաժշտական կոլեկտիվներ, պարային համույթներ, համերգային ծրագրեր:

ՀՀԿ նախագահ Արա Աբրամյանի միջոցներով պատմա-մշակութային համալիր է ստեղծվել Մալիշկա գյուղում:

Ուշադրության է արժանի ՀՀԿ հրատարակչական գործունեությունը, որի ֆինանսական օժանդակությամբ տպագրվել են տասնյակ գիտական աշխատություններ, գրքեր գրականության, արվեստի վերաբերյալ:

Հայաստանցի արվեստագետներին աջակցության մի յուրօրինակ տարբերակ էլ իրենցից ներկայացնում են ՀՀԿ կազմակերպած համերգային միջոցառումները:

ՀՀԿ-ն շարունակում է նախաձեռնել եւ իրագործել այս ոլորտներին ուղղված աջակցության նորանոր ծրագրեր:

Նորացված է` 2009-04-03 19:01:46