«Հիշողություն ընդդեմ մոռացության»Կոչ
Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում անց է կացնում մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին: Այս տարի եւս Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) հատուկ տեղ է հատկացնում երիտասարդության հնարավոր մասնակցությանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացներին` որպես ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն:
Մենք կոչ ենք անում միանալ «Հիշողություն ընդդեմ մոռացության» խորագրով հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ծրագրին, (ավտոարշավ, թռուցիկների տարածում, կլոր սեղաններ, քննարկումներ, կինոդիտումներ ` ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի դիտում – քննարկումներ, քայլարշավ, երթ` մոմերով կամ ջահերով, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում` դահլիճում կամ բացօթյա, ռադիոկամուրջ ապրիլի 24-ին) դրանով իսկ ակտիվ մասնակցություն ունենալ նման չարագործությունների` ապագայում կրկնվելու անթույլատրելիության պայքարին:
Ստորեւ մենք ներկայացնում ենք մեր միջոցառումների անցկացման նախագիծը, ցեղասպանությանը նվիրված եռալեզու թռուցիկի օրինակը, դուք կարող եք այն բազմացնել եւ տարածել ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների օրերին, ինչպես նաեւ անհրաժեշտ նյութեր:
Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա
Հարգելի հայրենակից,
ՀՀԿ ԵԿԱ-ն, "Հիշողություն ընդդեմ մոռացության" Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ծրագիր շրջանակներում, ստեղծել է նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի կայքում հատուկ էջ, որտեղ ծրագրին միացած երկրների ներկայացուցիչները կարող են թողնել ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների, նախապատրաստական և կազմակերպչական ողջ ընթացքի մասին թողնել տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկանալ, թե տարբեր երկրների մեր հայրենակիցները ինչ են նախատեսում կազմկակերպել ապրիլի 24-ին և հետևել ընթացքին:
Այս նախաձեռնությունը կնպաստի համատեղ տեղեկատվական ցանցի ստեղծմանը և փորձի փոխանակմանը:
Մեզ միացել են հետևյալ երկրները`
1.Մեծ Բրիտանիա
2. Էստոնիա
3. Իսպանիա
4. Իրան
5. ԼՂՀ
6. Հայաստան
7. Հոլանդիա
8. Ռուսաստան
9. Վրաստան
10. Ուկրաինա (Ժիտոմիր)
11. Ուկրաինա (Օդեսա)
12. Ուկրաինա (Սիմֆերոպոլ)
13. Ուկրաինա (Լվով)
14. Ուկրաինա (Զապարոժե)
15. Ուկրաինա (ԿԻԵՎ)
16. Ուկրաինա (Դնեպրոպետրովսկ)
Նորացված է` 2009-04-19 19:17:58 |