ՀՀԿ ԵԿԱ կառուցվածքըԱսոցիացիայի բարձրագույն ղեկավար մարմինը Համաժողովն է, որն իր հերթական նիստերը նախապես համաձայնեցնելով ՀՀԿ ԳԽ բյուրոյի հետ, գումարում է երկու տարին մեկ անգամ:
Երկու տարի ժամկետով ընտրում է Խորհուրդ, որի անդամների թիվը որոշում է համաժողովը, Խորհուրդն իր կազմից ընտրում է Ասոցիացիայի նախագահ, փոխնախագահներ եւ քարտուղար:
Ասոցիացիայի Խորհուրդը համաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում մշտապես գործող հիմնական ղեկավար մարմինն է, որն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
Ասոցիացիայի անդամ կարող է լինել ՀՀԿ անդամ ՀՀ-ում կամ այլ երկրում գործող յուրաքանչյուր հայկական երիտասարդական կազմակերպություն, որն ընդունում է ՀՀԿ ԵԿԱ կանոնակարգը եւ իր գործունեությամբ նպաստում է Ասոցիացիայի նպատակների ու խնդիրների իրագործմանը:
Ասոցիացիային անդամագրվելու համար ներկայացվում է գրավոր դիմում ուղղված նախագահին, ինչպես նաեւ Խորհրդի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր: Դիմումը քննարկվում է Խորհրդի նիստում:
Ասոցիացիայի անդամը պարտավոր է.
- հարգել Ասոցիացիայի Կանոնակարգը, կատարել դրա դրույթները,
- աջակցել Ասոցիացիայի գործունեությանը, - հետամուտ լինել աշխատանքների իրականացմանը,
- ակտիվ մասնակցել Ասոցիացիայի ստորաբաժանումների աշխատանքներին:
Ասոցիացիան ունի 11 անդամից բաղկացած խորհուրդ:
Ասոցիացիայի նախագահն է Ատոմ Մխիթարյանը:
Փոխնախագահ` Մարիամ Մարտիրոսյանը, Արմեն Շահբազյանը:
Քարտուղար` Արմեն Սմբատյանը:
Նորացված է` 2009-03-11 21:43:27 |