Անցած ուղին եւ միջոցառումները 2006թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ հայկական երիտասարդական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների ժողով, որտեղ որոշվեց ձեւավորել Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ): Այն միավորեց ավելի քան հինգ հազար երիտասարդ ներկայացնող 10 երիտասարդական կազմակերպություններ` հինգ երկրներից: Ներկայացուցիչների ժողովում ձեւավորվեց խորհուրդ, որը բաղկացած է 11 անդամից: Խորհրդի նախագահ ընտրվեց Ատոմ Մխիթարյանը, տեղակալներ` Մարիամ Մարտիրոսյանը, Արմեն Շահբազյանը, պատասխանատու քարտուղար` Արմեն Սմբատյանը:
2006թ. դեկտեմբերի 25-ին ՀՀԿ ԵԿԱ կազմակերպեց ամանորյա տոնահանդես, որին մասնակցեցին ավելի քան 100 երիտասարդներ աշխարհի 32 երկրներից: Դա տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդների հետ կապեր հաստատելու եւ ամրապնդելու առաջին փորձն էր: Այն եւս մեկ քայլ էր հայ երիտասարդությանը համախմբելու ճանապարհին:
Մեր գործունեությունը տարեթվերով` 2007թ.
Մեր գործունեությունը տարեթվերով` 2008թ.
Մեր գործունեությունը տարեթվերով` 2009թ.
Մեր գործունեությունը տարեթվերով` 2010թ.
Յուրաքանչյուր կառույցի կայացման ճանապարհին առաջին քայլերն ամենակարեւորն են: ՀՀԿ ԵԿԱ դեպքում դրանք հուսադրող ու հեռանկարային են: Կոնգրեսի գործունեության հանդեպ հավատին ու երիտասարդության ջանքերի անբեկանելիությանն ապավինելով` ԵԿԱ-ն համախմբման առաջարկ է անում բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, քանի որ ներկայիս ու ապագայի խնդիրների լուծումը միայն միասնականությամբ է տրվելու: Խնդիրները շատ են, անելիքները` ըստ այդմ բազմաթիվ, ուրեմն եւ համագործակցությունն է հիմնական գրավականը, որ ապագան լինի հենց մերը:
Նորացված է` 2010-02-09 14:46:05 |