Նպատակները եւ խնդիրներըԱսոցիացիայի նպատակներից ու խնդիրներից են:
- նպաստել ՀՀԿ նպատակների եւ խնդիրների իրականացմանը երիտասարդական կազմակերպությունների ակտիվ մասնակցության ապահովմանը,
- կապեր հաստատել եւ համագործակցել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, արտերկրի այլ երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի համատեղ քննարկման եւ լուծման նպատակով,
- օժանդակել մարդու իրավունքների, մասնավորապես, հայ երիտասարդների իրավունքների ու շահերի պաշտպանությանը,
- զորավիգ լինել ազգային ավանդույթների եւ սովորությունների վերականգմանը, պահպանմանն ու տարածմանը,
- միավորել հայ երիտասարդությանը հայրենասիրության, ազատության եւ ժողովրդավարության գաղափարների շուրջը, աջակցել հայ երիտասարդության մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը,
- նպաստել աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների փոխօգնությանն ու փոխգործակցությանը, մասնակցել ազգային եւ միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը եւ այլն:
Նորացված է` 2009-03-11 21:29:15 |