ԿոչՍԻՐԵԼԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ
Համաշխարհային Հայկական Կոնգրեսը մեկնարկ է վերցրել, համախմբելու համայն հայությանը` իր ազգային խնդիրների շուրջ, գերակա համարելով ազգային շահերը, որի հետապնդումը բոլորիս պարտականությունն է: Պատվաբեր գործունեություն, որի մայրուղին նոր է բացվել մեր առջու: Իսկ Կոնգրեսի Երիտասարդական Ասոցացիայի ստեղծման նպատակը ազգային խնդիրների լուծման այս բարդ ժամանակաընթացքումհայոց հավաքական միասնության ստեղծմանը գործնական աջակցություն ցուցաբերելն է:Այս գործում հատկապես կարուոր է երիտասարդների համախմբվածությունը, որը հրամայական պահանջ է բոլորիս համար:
Երկրագունդը մեր տունն է, Հայաստանը համայն հայության հայրենիքը: Նրա հանդեպ մեր պատասխանատվությունը պարտավորեցնում է համախմբել մեր ուժերը: Դրա համար անհրաժեշտ է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ ունենա քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ու ապագա սերունդների նկատմամբ պատասխանատվության զգացում:
Իսկ մենք աշխարհին դեռուս խոսք ունենք ասելու, ծանրակշիռ խոսք, որի ունկնդիրը լինելու կարիքը դեռուս շատերն ունեն:
Հայոց ցեղասպանությունն ու ղարաբաղյան հիմնախնդիրը արդարացի լուծում են պահանջում ու մենք ուս պարտավոր ենք հետամուտ լինելու հատուկ կարուորություն ունեցող այդ հարցերի հետապնդմանը:
Հայոց ցեղասպանության հարցը դուրս է եկել լռության թմբիրից: Գնալով ավելանում է այն պետությունների թիվը, որոնք ընդունում են անառարկելի այդ պատմական փաստը, մեծանում է միջազգային այն կազմակերպությունների թիվը, որոնք ներգրավված են այդ գործընթացում:Ավելի ու ավելի հասկանալի է դառնում Ղարաբաղի հարցի լուծման անհրաժեշտությունը պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից:
Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելը, որպես պետականության ամրապնդման ամենակարուոր բաղադրիչներից մեկը, ցեղասպանության ճանաչումը, որպես ազգայնի անվտանգության կարուորագույն գործոն, ղարաբաղյան խնդրի լուծումը, որպես պատմական ճշմարտության վերականգման ապացույց ու հայապահպանությունը Սփյուռքում, որպես ազգային լեզվի, մշակույթի, սովորույթների, հայեցի մտածողության, կենցաղավարության ու այլնի պահպանում` մեր գործունեության հիմքն են կազմում:
Հայ երիտասարդությունը շարժիչ ուժ է, պոտենցիալ ունեցող առաջադեմ բանակ ու հատուկ կարուորություն ունեցող մեր խնդիրների լուծմանը նրանց մասնակցությունը Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Ասոցացիայի կազմում հեռանկարային հարցեր է վճռելու:
Այս ամենը, հարգելի հայրենակիցներ, նպատակաուղղված է Հայաստան երկրի ու համայն հայության զարգացման ու բարգավաճման վեհ գործին: Միասնաբար կերտենք մեր ապագան, ձեռք - ձեռքի տված լուծենք մեր ազգային բոլոր հարցերը:
Ասոցացիան լիազորված է հայտարարելու, որ մեր դռները բաց են աշխարհի բոլոր երիտասարդական կազմակերպությունների առջու, անկախ ազգությունից, ռասսայից, դավանանքից: Մենք բոլորին հրավիրում ենք համագործակցության` հանուն արժանապատիվ ապագայի, հանուն միջազգային հանրության բարօրության ու խաղաղ գոյակցության:
Նորացված է` 2009-03-11 21:26:23 |