NKR
Մեր մասին | ՀՀԿ նպատակները եւ խնդիրները | Անդամակցող կազմակերպություններ | ՀՀԿ ղեկավար մարմիններ | ՀՀԿ կառուցվածք

ՀՀԿ ղեկավար մարմիններ

ՀՀԿ ղեկավար մարմինները.

Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) հայկական հասարակական կազմակերպություննեի Միջազգային Միություն է:

Համաշխարհային հայկական կոնգրեսի` որպես Միության, ղեկավար, գործադիր, վերստուգիչ-վերահսկիչ եւ խորհրդատվական մարմիններն են.

Համագումարը Միության բարձրագույն ղեկավար մարմինն է: Այն հրավիրվում է Միության Գլխավոր Խորհրդի որոշմամբ 5 տարին մեկ անգամ: Համագումարը իրավունք ունի քննության առնել Միության գորունեության ցանկացած հարց: >>>

Նախագահն իրականացնում է Միության, Գլխավոր Խորհրդի, Գլխավոր Խորհրդի Բյուրոյի եւ Հոգաբարձուների Խորհրդի գործունեության ղեկավարումը: Նա ընտրվում է Միության Համագումարի կողմից 5 տարի ժամկետով: >>>

Գլխավոր Խորհուրդը Միության կոլեգիալ ղեկավար մարմինն է Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում: Ընտրվում է 5 տարի ժամկետով Համագումարի կողմից որոշված թվաքանակով: Գործող Խորհրդի կազմում ընտրվել են 73 հոգի 37 երկրներից: >>>

Գլխավոր Խորհրդի Բյուրոն Միության ղեկավարման մշտական գործող կոլեգիալ մարմինն է: Ընտրվում է Գլխավոր Խորհրդի անդամներից Միության Համագումարի որոշմամբ 5 տարի ժամկետով: >>>

Փոխնախագահները ընտրվում են Միության Համագումարի Նախագահի ներկայացմամբ 5 տարի ժամանակով: Նրանք իրենց աշխատանքն իրականացնում են Միության Նախագահի կողմից որոշված գործունեության ուղղություններով: Միության Նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է փոխնախագահներից մեկը` Նախագահի գրավոր հանձնարարությամբ: >>>

Նորացված է` 2009-03-19 12:47:57

Հիմնադիր Համագումար | ՀՀԿ նախագահ | ՀՀԿ Գլխավոր Խորհուրդ | ՀՀԿ Գլխավոր Խորհրդի Բյուրո | ՀՀԿ Փոխնախագահներ