ՀՀԿ նպատակները եւ խնդիրներըՄիության հիմնական նպատակներն են. 1. Միավորել Միության անդամների ջանքերը` հանուն խաղաղության, համամարդկային արժեքների, մարդկության գլոբալ սպառնալիքների (միջազգային ահաբեկչություն, աղքատություն, էկոլոգիական աղետ եւ այլն) դեմ պայքարի: 2. Աջակցել համազգային շահերի ու հիմնախնդիրների շուրջը աշխարհասփյուռ հայ ժողովրդի ջանքերի միավորմանը: 3. Օժանդակել աշխարհասփյուռ հայության իրավական, աշխատանքային, սոցիալական, կրթա-մշակութային շահերի պաշտպանությանը: Միության հիմնական խնդիրներն են. 1. Աջակցություն Հայաստանի պետականության կայացմանն ու ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու գիտատեխնիկական առաջընթաց զարգացման ապահովմանը, նրա տնտեսական ներուժի հզորացմանը` համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում: 2. Աջակցություն աշխարհասփյուռ հայերի ազգային ինքնագիտակցության եւ ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, ազգային ինքնության (լեզվի, մշակույթի եւ ավանդույթների) պահպանմանը, ազգի միավորմանն ու համախմբմանը: 3. Աջակցություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապատման գործընթացներին, ցեղասպանության հետեւանքների վերացման համազգային ծրագրի մշակմանն ու իրականացմանը` միջազգային իրավունքի համընդանուր սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: 4. Աջակցություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը` միջազգային սկզբունքներին ու նորմերին համապատասխան: 5. Բազմակողմանի օժանդակություն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ այլ պետությունների (ամենից առաջ` հայկական համայնքների բնակության երկրների) միջեւ բարեկամական հարաբերություննների ձեւավորմանը, զարգացմանը եւ ամրապնդմանը: 6. Աջակցություն հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության մշակմանը, նրա հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանմանն ու բազմապատկմանը: Նորացված է` 2009-02-14 19:58:04 |