Բարի գալուստ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Պաշտոնական Կայք Սիրելի հայրենակից, Հարգելի բարեկամ
Համաշխարհային հայկական կոնգրեսը առանձնահատուկ կարեւորում է ուղիղ կապը Ձեզ հետ: Անկաշկանդ հաղորդակցությունը ավելի դյուրին կդարձնի աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովումը:
Ազգային հիմնահարցերի լուծման անհրաժեշտությունը հրամայական է դարձնում բոլոր հայկական կազմակերպությունների` հավասարը հավասարի հետ սկզբունքով, սերտ համագործակցությունը, բոլորիս ջանքերի մեկտեղումը` հանուն Հայրենիքի խաղաղ ու բնականոն զարգացման, հոգեւոր-մշակութային արժեքների զորացման, Սփյուռքի խնդիրների կարգավորման, եւ հատկապես` հայապահպանության գործում:
Մենք պատրաստ ենք Սփյուռքի կառույցների հետ մշակել ու իրագործել համատեղ ծրագրեր, որոնք ավելի ներկայանալի կդարձնեն հայի ազգային նկարագիրը քաղաքակիրթ աշխարհում:
Բարի ճանապարհորդություն մեր ինտերնետային կայքում` համայն հայության վիրտուալ ընտանիքում:
Արա ԱԲՐԱՄՅԱՆ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան
Նորացված է` 2009-03-12 12:05:34 |